Հայկ Մանասյանը նոր մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի աճի և հիվանդանոցների աղետալի ծանրաբեռնվածության մասին

Բժիշկ Հայկ Մանասյանը հերթական անդրադարձն է կատարել կորոնավիրուսային վարակի աճի մասին․ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․

Հլա տեսեք ինչ կարգի ,,ԳԵՐ,,-ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք, որ շաբաթ-կիրակի հիվանդների դուրսգրումը թողնում ենք երկուշաբթի:

Հասկացա՞ք: Ոչ թե շուտափույթ դուրս ենք գրում հիվանդներին, որ իբրև թե հերթի մեջ եղած հիվանդներին ընդունենք եւ բուժենք, այլ տենց, ձեռքի հետ պահում ենք ևս մեկ- երկու օր (հանգստյան օրերը հո չե՞նք հրամելու), հետո երկուշաբթի մանր-մանր դուրս գրում:

1. Այսպիսով, արհեստական խուճապը մի կողմ թողեք: 2. Մենք արդեն 16 օր է գտնվում ենք համաճարակի կայունության փուլում, փաստացի բուժում ստացող հիվանդների մոտ 10.500 թվով: 3. Ամեն օր, առնվազն հինգ հարյուր դուրս գրում,

այսինքն 500 և ավել առողջացող մարդկանց թիվը շաբաթ և կիրակի օերին դառնում է 150-180: 4.Սա փաստացի ապացույց է, որ համակարգը չի գտնվում աղետալի ծանրաբեռնվածության տակ, ու աշխատում է հանգստյան օրերը հարգելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: