«Հայկ Մարությանի գործելաոճը պետք է ընդօրինակեն մարզպետները և որոշ գերատեսչությունների ղեկավարները, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող բյուջեներին վերաբերվել էին որպես թշնամու ունեցվածքի և տարրականորեն թալանել էին այն…». Գագիկ Համբարյան

Հայկ Մարությանի համեստությունը և ոմանց չտեսությունը

Ինչես ասում են՝ «Լավին լավ պետք է ասես»: Դիտեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարգևավճարներին վերաբերող մինի հաշվետվությունը և չեմ կարող չարձագանքել… Չէի էլ կասկածում, որ Հայկ Մարությանն ինքն իրեն չէր էլ պարգևատրի… Սա է համեստությունը և ամենակարևորը՝ «տեսած» լինելն է ապացուցում… Երևանի հարուստ բյուջեի համեմատ բավականին համեստ էին նաև փոխքաղաքապետների պարգևավճարները…Գովելի է նաև, որ Մարությանը պարգևավճարներ է տվել քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին… Հայկ Մարությանի գործելաոճը պետք է ընդօրինակեն մարզպետները և որոշ գերատեսչությունների ղեկավարները,


որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող բյուջեներին վերաբերվել էին որպես թշնամու ունեցվածքի և տարրականորեն թալանել էին այն՝ իրենց և իրենց «քիփիլիկ» շրջապատներին մեծ գումարներ տրամադրելով, իսկ ոմանք էլ, առանց ամոթի և խղճի խայթի, անձնական գործավարուհիներին և մամլո խոսնակներին 2-2,7 միլիոն դրամ պարգև էին տվել…
Հ.Գ.Միևնույն է նորմալ չեն համարում այն,որ մեկ տարի չաշխատելով մարդիկ ստանում են պարգևավճար՝»13″-րդ աշխատավարձը…

Понравилась статья? Поделиться с друзьями: