Հայ մարզիկը, հաղթելով թուրքին և ադրբեջանցուն, դարձավ Բալկանյան երկրների չեմպիոն (տեսանյութ)

Ուրախալի լուր Ստամբուլից, որտեղ ընթանում է Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային 24-րդ առաջնությունը:

Ստամբուլում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16 մ 71 սմ արդյունք, հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն:

Նա առաջ է անցել ադրբեջանցի և թուրք մարզիկներից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:

Տեսանյութը՝ ստորև:

Աղբյուրը՝ https://mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями: