ՀԱՊԿ-ի Աստանայի հանդիպման նախնական արդյունքները

Ռուսաստանը չեզոք դիրք է զբաղեցնում մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ղազախստանի և Բելառուսի միջև:

Ղազախստանի նախագահը նպատակ ունի զրկել Հայաստանին Խաչատուրովի փոխարեն նոր գլխավոր քարտուղար նշանակելուց և այդ իրավունքը ցանկանում է փոխանցել Լուկաշենկոյին: Առավել ևս, որ Նազարբաևը լոբբինգ էր կատարել ՀԱՊԿ-ի նիստում Ադրբեջանի նախագահի մասնակցելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանը կտրականապես մերժել է Նազարբաևին:

Նիկոլ Փաշինյանը փորձում էր լուծումներ գտնել Խաչատուրովի շուրջ սկանդալից հետո և հասնել նոր հայ գլխավոր քարտուղարի նշանակմանը: Սակայն ամենը, որ նրան հաջողվեց, դա վերջնական որոշումը հետաձգելն է մինչև դեկտեմբերի 6-ը: Այս ընթացքում հայկական կողմը կփորձի համոզել Մոսկվային` աջակցելու Երևանին: Եթե ​​չստացվի, ապա դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելոռուսական կողմը:

Понравилась статья? Поделиться с друзьями: