Հավատացեք, ավելի պատվաբեր է լռելը, քան դեմ լինելով կողմ խոսել…

Մի հատ անվճար խորհուրդ տամ:

Եթե ինչ-ինչ պայմաններից ելնելով դուք այս պահին իշխանության հովանու ներքո եք՝ պաշտոնյա եք կամ պաշտոնյա ծանոթ ունեք կամ աշխատում եք որևէ պաշտոնյայի մոտ, ու ինչ-որ թեմա է սկսում պտտվել, որին դուք ի սրտե դեմ եք, բայց հասկանալի պատճառներով չեք կարող հայտնել ձեր դեմ կարծիքը, ապա խորհուրդ եմ տալիս պարզապես այդ հարցի շուրջ լռեք: Հա եղբայրներ ու քույրեր, ձայն մի հանեք, թողեք ալիքը անցնի ու խուսափեք որևէ կերպ կարծիք հայտնելուց:

Հավատացեք, ավելի պատվաբեր է լռելը, քան դեմ լինելով կողմ խոսել ու մնացածին էլ համոզել, ինչա թե դուք այդ պահին այդպես պետք է խոսեք, բայց իրականում արտահայտած մտքերը և տեսակետները ձերը չեն, տո շատ դեպքերում այդ թեման ձեզ նույնիսկ չի հետաքրքրում: Հավատացեք, ավելի բարոյական է լռելը: Հասկանում եմ, որ դժվար է յուրայինների դեմ խոսելը, հասկանում եմ շատ դժվար է պաշտոնյա ընկերներին քննադատելը, հասկանում եմ, որ աշխատանքի խնդիր կա, դրա համար պարզապես լռեք:

Ահավոր տգեղ է, երբ գիտես, որ մարդը այս թեմային դեմ է, բայց տվյալ պահին իր դիրքից ելնելով կողմ է խոսում, այն պարագայում, որ ընդամենը 1 տարի առաջ իրան մեջտեղից կկիսեր դրա դեմ պայքարելու համար:

Եվ ուրեմն, հիշեք և ականջներիդ օղ արեք, պետական պաշտոնները ժամանակավոր են /ՀՀԿ վերնախավը ձեզ օրինակ/ բայց մարդու երեսը իր հետ է մնում մինչև գերեզման:

Շնորհակալություն ուշադրության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: