«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենը որոշել է վրեժխնդիր լինել հեղափոխական աշխատակիցներից․․․ահազանգում է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենը որոշել է վրեժխնդիր լինել հեղափոխական աշխատակիցներից․․․

Կրկին ինձ են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները: Յուրացումների, փողերի լվացման եւ մի շարք այլ հոդվածներով հարուցված քրեական գործերով անցնող երկաթուղու ղեկավարությունը որոշել է վրեժխնդիր լինել իր հեղափոխական աշխատակիցներից, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել անօրինությունների դեմ:
ՀԿԵ ղեկավար Սերգեյ Վալկոն անսպասելի, բայց խիստ հասկանալի դրդապատճառներով որոշել է ատեստացիա անցկացնել, որի արդյունքում կազատվի անցանկալի կադրերից: Իսկ անցանկալի կադրերը հին երկաթուղայիններն են` եզակի պրոֆեսիոնալներ, ովքեր առանց այդ էլ քիչ են, ովքեր վախենալու որևէ բան չունեն և ցանկացած ապօրինության դեմ պատրաստ են պայքարել, դուրս գալ փողոց, ինչպես արել են նախորդ տարիներին:
Այժմ նրանք ատեստացիա կոչվող շոուի արդյունքում աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Ինձ դիմած երկաթուղայինները նշում են, որ ատեստացիայի արդյունքում Վալկոն պատրաստվում է փակել նաև այն ծառայությունները, որոնք իրեն չեն ենթարկվում, իր ասածով չեն շարժվում:
Տարակուսելի է մեր իշխանությունների լռությունն այս հարցում, քանի որ մինչև վերջերս հայտարարում էին չարաշահումների մասին, հարցը բարձրացնում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, հարցազրույցներ տալիս, իսկ հիմա լռում են:
Հենց այդ լռությունն է պատճառը, որ պոտենցիալ մեղադրյալները ոչ միայն նստած են իրենց աթոռներին, այլեւ շարունակում են տնօրինել ներդրումային գումարները, ղեկավարել ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը, դեռ մի բան էլ ավելին` վրեժխնդիր են լինում պրոֆեսիոնալ կադրերից, փորձում են ազատվել նրանցից:
Հուսով եմ՝ իրավասու անձինք ի վերջո կարձագանքեն և կզբաղվեն այս խնդրի լուծմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: