Հարգելի պարոն Ալեն Սիմոնյան, «չագուջը շուտ շուտ օգտագործեք» խորհրդարանում… Խորհրդարանի նիստերի հենց առաջին օրից պարզ դարձավ մի բան, որ ազգադավերը մի առաջադրանք ունեն․․․

Խորհրդարանի նիստերի հենց առաջին օրից պարզ դարձավ մի բան, որ ազգադավերը մի առաջադրանք ունեն, խանգարել

խորհրդարանի աշխատանքներին, սաբոտաժներ կազմակերպել և ձգել ժամանակ: Պռակտիկ, գործի տեր մարդիկ հասկանում են, որ ամենաթանկ բանը այսօր` ժամանակն է: Այսօր լրանում է նիստերի առաջին քառօրյան: Ի՞նչ եք արել գործնականում, ընտրել եք ԱԺ նախագահ և երկու փոխնախագահներ: Այնինչ կարելի էր երևի մշտական հանձնաժողովներն էլ կազմել և անցնել գործի: Ազգադավերը նույնիսկ տապալեցին իրենց իսկ առաջադրած փոխնախագահի թեկնածուի ընտրությունը:

Եվ այսպես, սա սաբոտաժ է, առերևույթ սաբոտաժ: Իրենք ձեր ոտքերից կախվելու են անընդհատ և խանգարելու են առաջ գնալուն: Առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր կխանգարեն առաջ քայլելուն և ձեր ոտերից կկախվեն` «չագուջով տալ գլխներին» ու քայլել առաջ:
Հազար ու մի հարցեր կան լուծելու, իսկ ոնց ասում են` ժամանակը ոսկի է, այն չի կարելի ուղղակի վատնել:
Մեզ այսօր են պետք բարեփոխումներին միտված օրենքներ ընդունել, երկրի զարգացման մասին օրենքներ ընդունել, վաղը արդեն կարող է ուշ լինել:

Հարգելի պարոն Ալեն Սիմոնյան, «չագուջը շուտ շուտ օգտագործեք» խորհրդարանում…
Շող Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: