Հարգելի վարչապետ, ԱԱՀ-ն ունեզրկում է ժողովրդին

ՀԱՐԳԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՝ ԱԱՀ-ը ՈՒՆԵԶՐԿՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՀ ՊԵԿԸ ստեղծված է եղել միմիայն հարուստների շահերը սպասարկելու և հասարակ ժողովրդին ունեզրկելու համար:
Հենց ՊԵԿ-ի այդ քաղաքականության շնորհիվ ժողովրդին հասցրել էին այնպիսի վիճակի, որ վերջիններս 10.000 դրամի համար վաճառում էին իրենց քվեն:
ՊԵԿ-ի ժողովրդին ունեզրկելու,հարուստներին ավելի հարստացնելու ամենահզոր զենքը հանդիսացել է Ավելացված Արժեքի Հարկ կոչվող հարկատեսակը:
Անվանենք այն հարկ աղքատների համար:
Բացատրեմ ի՞նչու:
ԱԱՀ-ը որպես հարկատեսակ հորինել են ընդամենը 60 տարի առաջ:
ԱԱՀ հարկատեսակի իմաստը հետևյալն է: Վաճառքի շղթայի ամեն անդամ վճարում է այդ հարկը:
Առաջինը վճարում է արտադրողը,երկրորդը վաճառողը՝ իր և արտադրողի փոխարեն,երրորդը սպառողը՝ ՀՀ Քաղաքացին,որը արդեն վճարում է իր,վաճառողի և արտադրողի փոխարեն:
Ընդ որում,որքան շատ է սպառում՝ծախսում մարդը շատ է փաստացի ԱԱՀ-վճարում :
Օրինակի համար վերցնենք երկու անձի
Առաջինի եկամուտը 100,000 է,սա աղքատն է
Երկրորդինը 1.000.000 է սա հարուստն է
Համարենք ,որ հարուստի ծախսերը իր եկամտի կեսն են 500.000 դրամ և մնացած 500,000 դրամը նա խնայում է և կուտակում,այսինքն դրանից ԱԱՀ չի վճարում:Արդյունքում նա ԱԱՀ է վճարում 500.000 ՀՀ դրամից,այսինքն 100.000 դրամ,որը կազմում է իր եկամտի 10%-ը:
Աղքատ մարդը ստիպված է ծախսել ամբողջը,նա ապրում է աշխատավարձից աշխատավարձ,նա ծախսում է իր ամբողջ եկամուտը,ԱԱՀ կվճարի 20.000 դրամ, եկամտի 20%-ը այսինքն երկու անգամ ավելի շատ քան հարուստը:
Սա միակ անհավասարությունը չէ:
Աղքատը չի կարող իրեն թույլ տալ գնել հողամաս,տուն,արժեթղթեր,որոնք ՀՀ –ում ԱԱՀ ով չեն հարկվում,իսկ հարուստը կարող է:
Ես բերեցի ծայրահեղ օրինակներ:
Բայց բերեմ Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Վերլուծությունների ինստիտուտի հետազոտությունների արդյունքները:
Մեծ Բրիտանիայում յոթ տարի առաջ ԱԱՀ ի տոկոսադրույքը 17,5%-ից բարձրացրեցին 20%-ի:
Արդյունքում՝
Աղքատ բրիտանացիները նոր ռեֆորմից կորցրեցին երկու անգամ ավելի շատ քան հարուստները:
Որպեսզի մեղմեն ԱԱՀ-ի հարվածը աղքատներին,Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջին անհրաժեշտության ապրանքների վրա,առանց որի աղքատը ապրել չի կարող սահմանեց ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափ կամ ընդհանրապես ազատեց դրանից:
Ընդ որում ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափով հարկվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիան,այլ նաև Ռուսաստանը,Բելառուսիան,Ուկրաինան և այլն:
Հայաստանը չունի:
ԱԱՀը Պետական Բյուջէի համալրման հիմնական գործիքներից է,այն կազմում է Բյուջէի եկամուտների մոտ 30%-ը և հաշվի առնելով ,որ ՀՀ ում աղքատների քանակը մոտ 90% է ստացվում է ,որ ԱԱՀ-ը վճարում են հիմնականում աղքատները:
Փաստացի մարդկանց չնչին աշխատավարձից,բացի եկմտահարկ պահելուց մնացած գումարից է ԱԱՀ է պահվում:
100 000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում՝
Եկամտային հարկի չափը կազմում է 23000.0 ՀՀ դրամ
Սոցիալական վճարի չափը կազմում է 2500.0 ՀՀ դրամ
Զուտ աշխատավարձի չափը կազմում է 74500.0 ՀՀ դրամ
Այս 74500 ՀՀ դրամից էլ փաստացի առևտուր անելուց աղքատը 14900 ՀՀ դրամ ԱԱՀ է վճարում:
Արդյունքում ՝ 100 000 աշխատավարձի դեպքում աղքատին մնում է որպես սպառվող գումար 56900 ՀՀ դրամ:
Բացի այն,որ ԱԱՀ-ը այս տեսքով հանդիսանում է աղքատներին լրացուցիչ ունեզրկման հարկատեսակ ,այն նաև սպանում է գյուղատնտեսությունը և անասնապահությունը:
Այսպես՝
Գյուղմթերքները Հայաստանում վերջնական սպառողին են հասնում արդեն ԱԱՀ հարկատեսակով,որը բնականաբար բարձրացնում է դրա գինը և դարձնում է դրանց անմրցունակ ներկրվող նմանատիպ ապրանքների նկատմամբ,որոնք հիմնականում ներկրում են հենց նույն վերը նշված հարուստները,աղքատները ուղղակի չեն կարող:
Օրինակ՝
Թուրքական լոլիկը ավելի էժան է վաճառվում քան տեղականը:
Բելառուսական և ռուսական միսը ավելի էժան է վաճառվում քան տեղականը և այսպես շարունակ:
Արդյունքում ՀՀ ում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ եկամտաբեր,դատարկվում են գյուղերը և հանգեցնում արտագաղթի:
Առաջարկս՝
Առաջին անհրաժեշտության ապրանքների և գյուղմթերքների նկատմամբ պետք է սահմանել ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափեր,կամ ընդհանրապես պետք է հանվեն:
Սրա հետևանքով՝
— գյուղմթերքները կդառնան մրցունակ,դրանց արտադրությունը կլինի շահութաբեր,գյուղացին չի լքի իր գյուղը,չի արտագաղթի:
-վերջնական սպառողը,ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա առաջին անհրաժեշտության ապրանքները գնել ավելի էժան գներով և հնարավորություն կունենա տնտեսել սև օրվա համար:
Հարգանքներով
Արտակ Գալստյան:

Понравилась статья? Поделиться с друзьями: