«Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում ապրանքների զգալի մասի համար». Մանե Թանդիլյան

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ֆիննախի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում ապրանքների զգալի մասի համար։ Ընդ որում, բացի այս բարձրացումներից, նախատեսվում է ակցիզային հարկի բոլոր դրույքները ամեն տարի բարձրացնել ևս 5 տոկոսով։ #հակահեղափոխական_հարկային_օրենսգիրք

Հ.Գ. Մեկ տարի առաջ Ելք խմբակցությունը իրականացնում էր հանրահավաք Հարկային օրենսգրքի փոփոխությունների, մասնավորապես սեղմված բնական գազի (ավտոմեքենաների) ակցիզային հարկի բարձրացման դեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: