Հեղափոխությունից հետո հայտնի ուժերը և շրջանակները իրենց պատկանող հեռուստաալիքներով, ռադիոալիքներով, կայքերով իսկական արշավ սկսեցին իշխանությունների դեմ, շատ հաճախ տարածելով նաև կեղծ և ստահոդ լուրեր։ Նպատակը մեկն էր, ամեն գնով․․․

Հեղափոխությունից հետո հայտնի ուժերը և շրջանակները իրենց պատկանող հեռուստաալիքներով, ռադիոալիքներով, կայքերով

իսկական արշավ սկսեցին իշխանությունների դեմ, շատ հաճախ տարածելով նաև կեղծ և ստահոդ լուրեր, ապատեղեկատվություն, ատ ելություն, անհանդո ւրժողականություն, դիմում զանազան մանիպուլյացիաների, հաճախ անցնելով նաև կոռեկտության և պարկեշտության սահմանները։ Նպատակը մեկն էր, ամեն գնով հեղինակազրկել իշխանություններին, որպեսզի կարողանան երկրում կրկին իշխանափոխություն իրականացնել և կրկին գալ իշխանության։ Հսկայական գումարներ ծախսվեցին, հսկայական ռեսուրսներ վատնվեցին։ Իսկ ի՞նչ եղավ արդյունքում։ Արդյունքում հեղինակազրկեցին ոչ թե իշխանություններին, այլ հեղինակազրկեցին մեդիա դաշտը, հեղինակազրկեցին մամուլը, հեղինակազրկեցին խոսքի արժեքը, արդյունքում հասանք մի իրավիճակի, որ եթե նույնիսկ այդ հեռուստաալիքներն ու կայքերը որոևէ ստույգ և ճշգրիտ տեղեկություն հրապարակեն, միևնույն է մարդիկ արդեն դրանց չեն հավատում և լուրջ չեն վերաբերվում։ Դրա վառ ապացույցը վերջին ընտրություններն էին, երբ գործող իշխանությունը վստահ

հաղթանակ տարավ այդ ընտրություններում, իսկ հայտնի ուժերն ու շրջանակները հասկացան, որ իրենց ծախսած գումարներն իզուր էին և արդյունք չտվեցին։ Իսկ արդյունք չտվեցին որովհետև ազնիվ չէին, անկեղծ չէին, նրանց նպատակները ազնիվ չէին, նրանք դրանով ցանկանում էին սպասարկել իրենց նեղ անձնական շահերը, իսկ մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են, լավ գիտակցում են։ Հիմա նմանատիպ իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում։ Այս անգամ արդեն նման գործելաոճ են որդեգրել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Հնչում են սուտ ու կեղծ տեղեկություններ, արվում մանիպուլյատիվ ու ապակառուցողական հայտարարություններ, երբեմն անցնում են կոռեկտության և պարկեշտության սահմանը։ Նպատակը կրկին նույնն է, ցանկանում են ազդել իշխանությունների հեղինակության և վարկանիշի վրա։ Բայց ինչպես նախորդ նշածս դեպքում, այս պարագայում ևս այդպիսի գործելաոճով հեղինակազրկում են նախ և առաջ ընդիմադիրի դերն ու նշանակությունը և առհասարակ ընդդիմադիր մանդատը։ Դեռևս նախորդ խորհրդարանից ընդդիմադիր մանդատը և ընդդիմադիրի դերը մեղմ ասած չէր գտնվում բարձր մակարդակի վրա, իսկ

այս խորհրդարան անցած ընդդիմադիրները կարծես նպատակ ունեն վերջնականապես հեղինակազրկելու և արժեզրկելու այդ ինստիտուտը։ Ինչը իհարկե բնավ չի բխում ՀՀ շահերից։
Շավարշ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: