Հեշտ, արագ և օրիգինալ տորթ «Կյանքի երազանք»

Տորթ «Կյանքի երազանք» ընդամենը 10 րոպեում

«Կյանքի երազանք» այս համեղ տորթը կարող եք պատրաստել ընդամենը 10 րոպեում, հեշտ, արագ և օրիգինալ

Բաղդրիչներ՝

Խմորի համար

  • 100 գր կարագ
  • մեկ բանկա խտացրած կաթ
  • 2 ձու
  • 1 բաժ ալյուր
  • ½ թ գդ սոդա
  • 1-2 թ գդ կակաո

Կրեմի համար

  • 300 գր թթվասեր
  • 150 գր շաքար

Պատրաստման եղանակը

Հալեցնել կարագին խառնել խտացրած կաթը, ձուն, ալյուրը, սոդան, ճզմել կիտրոնը և լցնել հյութը:
Խմորը բաժանել երեք մասի, ավելացնում ենք կակաոն, նրանցից յուրաքանչյուրը թխում ենք առանձին առանձին:

Հարել թթվասերը շաքարավազի հետ մոտ հինգ րոպե և քսել տաք շերտին՞ Կրեմի քիչ քիչ ավելացրեք, որպեսզի կլանվի տորթի մեջ, այլ ոչ թե թափվի կողքերից: Վերջին շերտի վրա կարող եք ավելացնել շոկոլադի փշրանքներ և մրգեր:

Շատ ժամանակ առաջ եմ գտել այս բաղադրատոմսը որևէ կայքում, իսկապես ինձ դուր եկավ: Արագ եւ համեղ է ստացվում: :