Համեղ և հեշտ պատրաստվող նախաճաշ

Բաղադրիչներ

  • Լավաշ
  • Պանիր
  • Հավկիթ

Պատրաստումը

Լավաշը կտրտեք շերտերով: Պանիրը կտրեք այնպիսի լայնությամբ, որ, օրինակ, կրկնակի փաթաթվի լավաշով: Փաթաթելուց հետո թաթախեք հարած և աղ արած ձվի մեջ:

Այնուհետև տապակեք տաքացրած տապակի մեջ՝ բուսական յուղով կամ կարագով:

Տապակելիս պանիրը ներսում հալվչում է, իսկ դրսից ձվով թաթախված լավաշը հաճելիորեն  կարմրում է և ստացվում է անչափ ախորժելի նախաճաշ:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: