Հետաքրքիր է. երբևէ կլինի՞ այնպես, որ հայ ժողովուրդը մի նախագահ կամ վարչապետ ունենա ու նրա մասին այսպիսի բաներ չասի՝ «Մեր հողերը ուզում ա հանձնի, մեր Ղարաբաղը տալիս ա թուրքերին»

Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրինակ հետաքրքիր է. երբեւէ կլինի՞ այնպես, որ էս հայ ժողովուրդը մի նախագահ կամ վարչապետ ունենա ու նրա մասին այսպիսի բաներ չասի՝ «Մեր հողերը ուզում ա հանձնի, մեր Ղարաբաղը տալիս ա թուրքերին»։ Ժողովուրդ ախպեր, նախ քեզնից ոչ ոք ոչինչ չի հարցնում, թե ուզում ես կամ չես ուզում։ Երկրորդ, դու, որ երեք նախագահներին էլ անվանեցիր հող հանձնող, դավաճան, պարտվողական եւ թուրք՝ հիմա արի դու նստի նախագահ/վարչապետի աթոռին ու դու մի հանձնի։ Նստի ու մի հանձնի, միջազգային հանրությանն էլ ասա՝ սրանք մեր պատմական տարածքներն են։

Էդպես էլ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ասա՝ սրանք մեր պապերի սրբազան հողերն են, ասա, թող ծիծաղեն վրադ, քանի որ միջազգային հարաբերություններում նման արտահայտություններ չեն կարող գոյություն ունենալ։
Եթե չես կարող ասել՝ էմոցիաներդ ու դուխըդ ծալի-գցի քրջոտ Օփելիդ բարդաչոկը ու գնա ֆռֆռա քո համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: