«Հիմա մեր նոր ԱԺ պատգամավորները պետք է գիտակցեն, որ այսուհետ իրենք իրենց կյանքով ապրող քաղաքացիներ չեն ու իրենց կատարած ցանկացած քայլ ժողովրդի ուշադրության կենտրոնում է». Աշոտ Ասատրյան

Պատգամավորի մանդատ ստանալը մի խնդիրա, այդ մանդատին հարմարվել մեկ այլ խնդիր։

Հիմա մեր նոր ԱԺ պատգամավորները պետք է գիտակցեն, որ այսուհետ իրենք իրենց կյանքով ապրող քաղաքացիներ չեն ու իրենց կատարած ցանկացած քայլ ժողովրդի ուշադրության կենտրոնում է, բաճկոնից սկսած մինչև այդ օրվա կատարած ընդմիջման համար կարող են արժանանալ հայհոյանքների կամ փառաբանման։

Այսուհետ իրենք իրավունք չունեն մունաթ գալ որևէ բանից բողոքող քաղաքացու վրա, անկախ նրանից, թե ով է այդ քաղաքացին ու ինչի համար է բողոքում։ Նրանք պարտավոր են ամեն կատարած քայլի համար պատասխանատու լինեն, մի կերպ մեջներից պետք է դուրս հանեն մեծ-մեծ խոսալը, թեմաներ անելը։

Գիտեմ, որ շատերի մոտ դժվար է լինելու, բայց ոչ մեկիդ ստիպողաբար չեն տարել այդ շենք։

Կարևորը հիշեք, որ ցանկացած պահին, երբ հասկանաք, որ դա ձերը չէ, կարող եք հանգիստ մանդատը վայր դնել, հավատացեք դա ավելի բարոյական քայլ կլինի, քան մի կերպ պատգամավոր աշխատելը ու ամեն խոսակցությունից նեղվելը։

Ու հիշեք, որ դուք ժողովրդի վճարած փողերով եք աշխատավարձ ստանում ու ապրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: