Հիմա որ մեկդ մյուսիդ վիավորեցիք։ Ամենավերջին խոսքերն ասեցիք, Մեր Թագավոր Տղերքեն են հե՞տ գալու, Արցա՞խը… Անգամ մեր Տղերքի ծնողները չեն խոսում ու չեն ասում ոչինչ։ Գիտակցում են, որ ազգը ընտրել ա էդ Մարդուն

Անդադար փորձում եմ չխոսել էս թեմայով, բայց չեմ կարողանում։

Հիմա որ մեկդ մյուսիդ վիավորեցիք։ Ամենավերջին խոսքերն ասեցիք, ի՞նչ ա փոխվելու։ Մեր Թագավոր Տղերքեն են հե՞տ գալու, Արցա՞խը, թե՞ ձեր ցանկացած մարդն ա նստելու աթոռին։ Անգամ մեր Տղերքի ծնողները չեն խոսում ու չեն ասում ոչինչ։ Գիտակցում են, որ ազգը ընտրել ա էդ Մարդուն։ Ընտրել ա նրան, ում հավատում ա։ Ումից լավն ա տեսել։ Ով իրենց չի սպանել։ Ընտրել ա նրան, ով իրական ա ու երկերեսանրություն չի անում։

Возможно, это изображение (1 человек и стоит)

ԱԶԳ իմ, իմ ՀԱՅ ընկեր, Դու Հայ ես ու Հայ մնա։ Էս քո երկիրն ա, ուրեմն տեր կանգնի քո հողին, ջրին ու սուրբ շիրիմներին։ Ոչ թե մտի ֆեյսբուք ու կոտրված բաներ գրի, որ քո հետ դիմացինի թևերն էլ կոտրես։ Էդ մարդը վարչապետ ա, իսկ դու տերն ես երկիր։ Դու պիտի որոշես, ինքը անի։ Դու պիտի առաջարկես, ինքը ընդունի։ Հասկացի էդքանը Հաաաաայ։ Հասկացի։ Աշխարհում ամենամեծ ազգն ես ու ամենալավը։ Արի էնպես մի արա, որ աշխարհը ծիծաղի քո վրա։ Մի մտածի հողդ թողելու ու գնալու մասին։ Որովհետև եթե գնաս էս դժվար պահին քեզ կյանքումդ մի հարց ա միշտ տանջելու. «Եթե ես հայ եմ, բա երկիրը պահողն ով էր։ Երկուսս էլ հա՞յ ենք կոչվելու»։

Մտածի վաղվա մասին։ Մտածի ոչ թե ֆեյսբուքում ու այլ սոց. հարթակներում «ինքնահաստատվելու», այլ իրական ու օֆլայն կյանքում երկիրդ շենացնելու մասին։ Մտածի, որ սահմանին կանգնած զինվորն ա էլի ընտրել քո ասած «Հողերը տվողին»։ Մտածի, որ զինվոր կորցրած շատ ծնողներ կան, որ իրենց ձայնը տվել են նույն մարդուն։ Որ քո ընտանիքից մեկն էլ ա ձայնը տվել նույն մարդուն։ Մտածի, որ #ապագա_կա_ապագա ։ Ու գործի, շենացրու ու ծաղկեցրու։ Դու կառավարի երկիրդ։ Դու ասա ինչ, երբ ու ոնց պիտի լինի։
Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: