ՀՀԿ շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից

ՀՀԿ շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից:

Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ եկամտային հարկի նվազեցումը չի տարածվում ցածր եկամուտ ստացողների վրա:

1. Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23% և չորս տարվա ընթացքում նվազեցնել մինչև 20%: Բոլորի համար սահմանվելու է 20% եկամտային հարկ, որը աննախադեպ ցածր դրույքաչափ է:
2. Այս տարվա հուլիսից նվազեցվել է պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 2,5%-ով բոլոր աշխատակիցների համար, ինչը նշանակում է, որ բոլորի տնօրինվող եկամուտը արդեն բարձրացել է:

3. Այո, մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը չի նվազելու: ՀՀԿ իշխանության շնորհիվ է, որ 200.000 հոգի նման ցածր աշխատավարձ են ստանում, մեր նպատակը ոչ թե ամրագրել այդ խավին որպես աղքատներ և հարկերը նվազեցնել կամ արտոնություններ տալն է, այլ ստեղծել հնարավորություն ավելի բարձր եկամուտ վաստակելու:
4. Փոփոխությունների շնորհիվ բարձրանալու է նաև ԵՊՀ դասախոս Արփինե Հովհաննիսյանի աշխատավարձը:

Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է ՀՀ օրենսդրության գիտակ, հերթական անգամ օգտագործում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմինը: Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում, այդ թվում Հարկային օրենսգրքում չկա ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմին, 2013թ հունվարի 1-ից Հայաստանում է գործում է ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ:

Понравилась статья? Поделиться с друзьями: