ՀՀ ամենահարուստ 64-ամյա մարդը հեղափոխությունից հետո, իմ կարծիքով պետք է այլ տրամաբանությամբ առաջնորդվեր

Ձգտել իշխանության ,երբ առնվազն 20 տարի եղել ես մերժված նախկիների ճամբարում ,երբ նրանք են որոշել նույնիսկ բարերարությանդ չափը ու տեղը, մեղմ ասած խելագարություն է։

ՀՀ ամենահարուստ 64-ամյա մարդը հեղափոխությունից հետո, իմ կարծիքով պետք է այլ տրամաբանությամբ առաջնորդվեր։ Քաղաքական ամբիցիաները, շեյխերին ու շեյխուհիներին, լորդերին ու լորդուհիներին դներ մի կողմ ու իր ունեցած կասկածելի հարստությունը արդարացներ,մաքրեր`ներդրումներ անելով և աշխատատեղեր ստեղծելով։

Օրինակ` ոսկու սեփական հանքավայր ունենալով նախաձեռներ և կառուցեր լեռնամետալուրգիական համալիր` իր ձուլարանով, ձուլարանի կողքին էլ ոսկերչական գործարան` աշխարհին հայտնի հայկական բրենդների ներգրավմամբ։ Միանշանակ է, որ հայ ոսկերիչների և ժամագործների աշխատանքը հետո հանգիստ վաճառվելու էր, ոչ միայն եվրոպական, այլև քթներիս տակ գտնվող ամենագնողունակ ու զարդեր սիրող շուկաներում` Արաբական երկրներում։


Այդ ժամանակ է, որ կգնահատվեիր, կհարգվեիր, կունենայիր ժողովրդի աջակցությունը, եղածդ էլ արդար կդառնար երեխաներիդ ու թոռներիդ համար։ Հյուրանոցներ կառուցելը կարևոր է, բայց մի քանի միլիոն դոլարի ներդրման արդյունքում ընդամենը 50-ից 80 աշխատատեղ է ստեղծվում, որն էլ, Աստված չանի համաճարակի կամ պատերազմի դեպքում առաջինն է փակվում։


Սա էր իմ, և ոչ միայն իմ, սպասելիքը ՀՀ ամենահարուստ, բարեգործությամբ զբաղվող 64-ամյա գործարարից։ Ցավոք,մարդը նախընտրեց հարստությունը ծառայեցնել փառամոլությանը, 18 տարեկանի նման ինքը իրեն երրորդ դեմքով մեծարեց ու գնաց Մատրոսով դառնալու։


Չնայած վերջին հայտարարությունից հետո Մատրոսով էլ չմնաց, հիմա լրիվ. “ Теперь я Наташа” տարբերակն է…

Понравилась статья? Поделиться с друзьями: