ՀՀ մարզպետներից յուրաքանչյուրը 2005 թվից ի վեր պետական բյուջեի միջոցներից տարեկան 10-30 մլն դրամ են բաշխում իրենց դիմող կարիքավոր մարդկանց, ծանոթներին, գուցե ազգականներին, մարզպետարանների աշխատակիցների ազգականներին եւ այլն

Թախիծ առ Սյունիքի եւ Արարատի մարզպետարաններ …

Քանի որ ՀՀ մի քանի մարզպետ (ոչ բոլորը) հրաժարվում են պետական բյուջեից քաղաքացիներին 2018-2019 թթ. տրամադրած ֆինանսական օժանդակությունների մասին տեղեկություններ տրամադրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին, այդ մերժումները բողոքարկելու ենք ՀՀ վարչապետին, իսկ արդյունքի չհասնելու դեպքում դիմելու ենք դա տարան՝ հարցված տեղեկությունենրը լրիվ ծավալով ստանալու եւ դա տական ծախսերի փոխհատուցման պահանջներով: Դրանք լինելու են վերջին 21 տարում մեր թվով 91-92-րդ դ ատական գործերը հանրային նշանակության տեղեկություններ ստանալու համար: Եւ այդ տեղեկությունները մենք ստանալու եւ հրապարակելու ենք, եթե իրենք չհրապարակեցին: ՀՀ մարզպետներից յուրաքանչյուրը 2005 թվից ի վեր պետական բյուջեի միջոցներից տարեկան 10-30 մլն դրամ են բաշխում իրենց դիմող կարիքավոր մարդկանց, ծանոթներին, գուցե ազգականներին, մարզպետարանների աշխատակիցների ազգականներին եւ այլն: Բարեխիղճները բարեխղճորեն են բաշխել, անբարեխիղճները՝ անբարեխղճորեն: 2005-2007 թթ. եղել է 10-ական մլն դրամ յուրաքանչյուր մարզպետի բաշխած գումարը, հետո ավելացվել է, հիմա մինչեւ 30-ական մլին դրամ է: Հայաստանի պետական եւ համայքնային փողերից բոլոր նվիրատվությունները կամ օժանդակությունները պետք է լինեն բաց ու թափանցիկ, մարդիկ պիտի իմանան, որ իրենց ստացած փողերը պետական, այսինքն, հանրային փողեր են եւ բոլորն իրավունք ունեն իմանալու, թե որ դրամը ով է ստացել որպես օգնություն, իսկ պաշտոնյաները

պարտավոր են ողջամիտ եւ շահագրգիռ լինել պետական փողերի մասին հրապարակայնություն ապահովելու գործում, չպիտի սպասեն, որ մեկը հարցնի, իրենք էլ տեղեկությունները տրամադրեն կամ չտրամադրեն, իրենք նախաձեռնող կերպով (պրոակտիվ) պիտի հրապարակեն տեղեկությունները, ով, երբ, ինչքան դրամ է ստացել, եւ ինչ նպատակի համար է հատկացվել այդ գումարը: Թե չէ՝ ինչ իմանանք՝ ում են բաշխել էդ գումարները եւ ինչի համար: Համայնքային փողերը բաշխումը լինում է ավագանիների անհատական կամ նորմատիվային որոշումներով եւ քաղաքապետերի հրամաններով, ու դրանք հրապարակային են, իսկ Սյունիքի մարզպետը եւ Արարատի մարզպետը որոշել են շահառուներին գաղտնի պահել, նույնիսկ չեն տրամադրում տեղեկություններ այն մասին, թե հատկացումների չափերն ինչքան են ու՝ հիմքերը որոնք են: Պրծավ կանաչ վարունգը …, թե՞ խիարը, լավ չեմ հիշում: Հիշեցում. 2009-2010 թվականներին համանման հարցումներին ՀՀ բոլոր մարզպետները տվել էին մերժողական պատասխան: Դրան հետեւեցին մեր դա տական հայցերը մարզպետներից մի քանիսի դեմ, որոնք ավարտվեցին հաշտությամբ եւ հարցված տեղեկությունների տրամադրմամբ, ես բողոքարկեցի մարզպետների մերժումները նաեւ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին եւ երկու շաբաթում ՏԿՆ փոխնախարար Վ,Տերտերյանի ջանքերով բոլոր տեղեկությունները մարզպետները սիրահոժար տրամադրեցին ինձ, ապա հրապարակեցին մարզպետարանների կայքերում: Հիմա նորից նույն կինոն են սարքում, տեսնես ինչու: Ես էլ թասի պես պարապ էի:

Պաչում եմ:)
Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: