Հույսեր պետք է կապել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ ամեն մեկս մեզ վրա պետք է հույս դնենք: Եթե մենք սրտացավ լինենք, ապա ցանկացած ղեկավարի կարող ենք պարտադրել, որ չսխալվի

Ես էյֆորիա բառը չեմ սիրում, բայց այս անգամ պետք է օգտագործեմ: Նիկոլ Փաշինյանը արդեն դուրս է եկել հեղափոխության էյֆորիայից, որի մեջ հայտնվել էինք ժամանակին բոլորս, որոշները կարողացան դուրս գալ, որոշները դեռ մնացել են տակը:

Սակայն պետությունը զարգանալու է բացառապես սթափ դատող ու կոնկրետ պահանջներ ունեցող քաղաքացիներով ու ողջունելի է, որ վրաչապետի պաշտոնակատարը այս պահին դուրս է եկել այդ հոգևիճակից:

Սա քավության երթ էր՝ բոլոր սխալների համար: Սա քավության երթ էր՝ բոլոր վրիպումների համար:
(C) Նիկոլ Փաշինյան:

Փաստացի Փաշինյանը ընդունում է, որ անսխալական ղեկավար չկա, վրիպումներ թույլ են տալիս նույնիսկ աշխարհի անթերի իշխանությունները, եթե այդպիսիք կան:

Սա նաև հերթական մեսիջն է բոլոր նրանց, ովքեր՝ թողեք աշխատենը ու նա գիտի ինչա անում, բերաններից ծամոն սարքած, ոչ մի հեռանակար չունենալով գոյատևում են:

Այս արտահայտությունը այն մարդկանց համար է, ովքեր իրոք պահանջատեր են ու ցանկացած սխալ քայլ բարձրաձայնում են, որպեսզի դա արմատներ չտա:

Շատերը իհարկե սխալ են հասկանում, շատերն էլ իհարկե փորձում են աչոկ հավաքել սխալների վրա, քանի որ նրանց նպատակը ոչ թե սխալը ուղղելը , այլ մարդկանց սևացնելն է, սակայն կան մարդիկ, կան անձեր, ովքեր իրոք անհանգիստ են, ովքեր իրոք ամեն քայլը հաշվարկում են:

Ու նման մարդիկ են օգնելու իշխանությանը, անկախ նրանից, թե վաղը կամ վաղը չէ մյուս օրը ով կլինի երկրի ղեկավար:

Հույսեր պետք է կապել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ ամեն մեկս մեզ վրա պետք է հույս դնենք: Եթե մենք սրտացավ լինենք, ապա ցանկացած ղեկավարի կարող ենք պարտադրել, որ չսխալվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: