Հրատապ. Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. ահա ինչպես են հայտնաբերել նրան

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում այսօր Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացուն առաջինը տեսել է Դարանակ և Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի պահակը.

«Իր ոտքով եկել է, գյուղի արանքում ճամբար կա, այդտեղի պահակն է տեսել ու ներկայացրել մեզ։

Պահակն ասում է, որ շները հաչացին, ինքն էլ դուրս է եկել՝ տեսնի ով է։

Մանրազնին ստուգել է նրան, քաղաքացիական հագուստով է եղել»,- ասել է գյուղապետը։

Այս պահին նրան հարցաքննում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: