Ձախողվում են Արցախի եռաֆազ դավադրությունում, նույնիսկ ռա զմագերիների ողբե րգության հակամարդկային օգտագործումով: Փոխարենը նվեր է ստացան․․

Մեր խոշոր եղբայրը շտապում է և կաշվից դուրս գալիս Ղարաբաղյան վերջին պա տերազմի արդյունքը` Հայաստանի ամբողջական

անձնատվությունը,որը ձեռք բերեց իր ղոլամների,այն է` այսպես կոչված որոշ հայ գեներալների ու բարձրաստիճան զ ինվորականների օգնությամբ ու գործուն աջակցությամբ, վերջնակետին հասցնել: Դարավոր ոսոխի օգնությամբ հայ ժողովրդին Սումգայիթից սկսած հետևողականորեն «տեղավորեց» Հայկական Լեռնաշխարհի ընդամենը 30.000 ք.կմ. շրջափակված տարածքում: Վերջին շրջանում հայկական պետականության դեմ ուղղորդեց հակապետական բոլոր տարրերին` գողապետականներից մինչև հինգերորդ շարասյան

դեր ստանձնած ստ որնագույն տարրերին, երկրի ներսից, թե դրսից: Սակայն հայ ժողովրդի գիտակից տարրերի ճնշող մեծամասնության ջանքերով, որը ցուցադրեց անսահման նվիրվածություն պետականության ու նրա ինքնիշխանության հանդեպ ,պարբերաբար ձախողվեց: Ձախողվեց հատկապես «ընտրություններ» օպերացիայում:Ռևանշիստները չկարողացան մեծամասնություն ստեղծել Խորհրդարանում,թեկուզև ձեզ հայտնի Դաշինքը չհաղթահարեց սահմանված շեմը, այդուհանդերձ չհաջողեցին նաև

«Սահմանադրական Դատարան» խեղկատակությունում: Ձախողվում են Արցախի եռաֆազ դավադրությունում, նույնիսկ ռա զմագերիների ողբե րգության հակամարդկային օգտագործումով: Ակնհայտորեն ձախողվում է Հայաստանի միջազգային մեկուսացման ու տնտեսական քայքայման քաղաքականության մեջ: Փոխարենը նվեր է ստացան թուրքական ներկայություն Այսրկովկասում և թալիբներին` Աֆղանստանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: