ՃՈ աշխատակիցների մարդկային վերաբերմունքը…ապրեք տղաներ

Կնոջիցս զանգ ստացա, որ երեխան արդեն ծնվում է:

Շտապ դուրս եկա աշխատանքից, նստեցի մեքենան և սկսեցի վարել շատ բարձր արագության տակ, չթուլատրված հատվածով ձախ թեքվեցի: Տեսա, որ իմ թեքվելու վայրից մոտ 30 մետր այն կողմ կանգնած է ՃՈ-ի մեքենա…Պատուհանը իջեցրեցի և բացատրեցի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել…Արձագանքն այսպիսին էր. «Քշիր դեպի տուն, մենք քո հետևից գալիս ենք»:

Եվ իսկապես, նրանք եկան հետևիցս, ես մտա տուն, վերցրեցի կնոջս, արդեն դուրս ենք գալիս բակից: Իսկ նրանք միացրեցին ազդանշանը և ինձանից առաջ անցան, արդյունքում ծննդատուն հասանք 7 րոպեում, իսկ եթե նրանք չլինեին, խցանումների պատճառով երևի մի ժամից ավել կտևեր…

Ոստիկաններին մեծ գումար առաջարկեցի, բայց նրանք նեղացան, չվերցրեցին:

Ժպտալով ասացին.-Թող մնա մի ուրիշ անգամ:

Շնորհակալ եմ, տղաներ: Ափսոս չհարցրեցի նրանց անունները, ժամանակ չունեի…

Այնպես որ, մի պիտակավորեք մարդկանց…

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями: