Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը. նա 87 տարեկան էր. ցավակցում ենք

Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:

Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը:

Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների:

2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Աղբյուրը՝ https://168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: