Մամ… իսկ լինումա՞ նենց, որ մարդը ուրիշ տեղա գնում, շողքը՝ ուրիշ

-Մամ…. էս ովքեր են…?
— մեր շողքերը…. բալես…..
— բա իրենք ու՞ ր են գնում…
-տուն…..
— մեր տու՞ ն…
— հա որովհետեւ մեր շողքերն են…..
— մամ …. իսկ լինումա նենց , որ մարդը ուրիշ տեղա գնում, շողքը ուրիշ…..
— չէ…. բայց որ մեծանումա մի քիչ մեկ -մեկ կյանքում ինքն իրա շողքը չի տեսնում…. իրանից առանձնացածա տեսնում շողքն էլ շատ մեեեե՜ ծ….. ու չի հասկանում ինքը որնա, շողքը որնա…..մեծանաս մի քիչ կբացատրեմ…..
-մամ…. իսկ որ ես մեծանամ…. բայց բոյով չէ էլի…. ոնց որ դու ես ասում, շատ գրքեր կարդամ իմ շողքը կմեծանա…. ….
— չէ….. որ շատ կարդաս….. քեզ կճանաչես…. ու շողքից կտարբերես….. ու բոլորից կտարբերես… երբեք չես ձուլվի… չես վախենա… միշտ կունենաս քո ձեւավորված կարծիքը….
-մամ իսկ դա ի՞ նչ է….. կարծիքը….
-դա այն է ինչ դու մտածում եւ արտահայտում ես…..
-դա միշտ պետքա արտահայտե՞ լ.
— այո… բայց զգույշ… որ քո անկեղծ կարծիքով հանկարծ մեկին չնեղացնես..
— մամ …. իսկ շողքի մասին կարող եմ կարծիք արտահայտել….
-հա… բա ոնց…
— շողքի միայն մի բանը դուրս չի գալիս… որ իրա աչքերը չեն երեւում…Xտյոտյայի նման….
— X տյոտյան աչքեր չունի՞….
— ունի…. բայց մութ են մամ…. չեն երեւում… մի անգամ եմ տեսել….
-երբ…. ?
— որ ինքը ծիծաղեց…….
ԺՊՏԱՑԵՔ…… ԾԻԾԱՂԵՔ….. որ Ձեր աչքերը երեւան….. ու…. լուսարձակեն……

Понравилась статья? Поделиться с друзьями: