Մայրապետյանը վիրահատվել է վեցերորդ անգամ. Այժմ ել հիվանդանոցում է

/hraparak.am/post/Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը վեցերորդ վիրահատությունն է ունեցել, այժմ գտնվում է Դրեզդեն քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը:

«Մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունն գրավոր տեղեկություն եմ ներկայացրել՝ իր գտնվելու եւ բուժման ընթացքի վերաբերյալ: Ինքը մտադրություն ունի, երբ բուժումն ավարտվիմ գա, բայց քանի որ քարը հանելուց հետո լեղապարկը հեռացրին, անոթները քայքայված են ու անընդհատ տենց պորբելմներ են առաջանում մոտը: Նախաքննական մարմինը ժամկետը չի տվել, եթե մարդը գնում ա բուժման…»,-նշեց պաշտպանը:

Նա նշեց, որ այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում. «Մի օր խոսում եմ ձայնը առույգ ա, մի օր խոսում եմ՝ առոյւգ չի, հիվանդ մարդու նման»:

Ի դեպ, նա նաեւ ասաց, որ Մայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, սակայն չի հիշում՝ ովքեր են անձնական երաշխավորություն ներկայացրել  նրա համար:

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել։ Նա մեկնել է Դրեդզեն քաղաք՝ բուժման նպատակով։

Աղբյուր