Մայրն ու տատը հուղարկավորել էին այս փոքրիկին. 8 ժամ հողի տակ մնալով՝ նա հրաշքով ողջ է մնացել

Բրազիլական ոստիկանությանը հաջողվել է փրկել աղջնակի, որին հուղարկավորել էին՝ համարելով մեռած:

Մայրը նրան լույս աշխարհ է բերել զուգարանում, քանի որ ծննդաբերությունն անսպասելի է սկսվել: Ըստ նրա խոսքերի՝ երեխան գլուխը հարվածել է զուգարանակոնքին և բացարձակ ձայն չի հանել: Նորածնի 57-ամյա տատիկը վկայում է պատմության իրական լինելը: Երեխային, փաթաթելով կտորի մեջ, թաղել են բակում: Ոստիկանությանն այս մասին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը: Իրավապահ մարմինները փորել են հողն ու գտել երեխային, որն արդեն 8 ժամ էր, ինչ գտնվում էր այնտեղ: Նրանց զարմացրել էր այն փաստը, որ աղջնակը ողջ էր: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Երեխան գանգի վնասվածք ունի, բայց կյանքին ոչինչ չի սպառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: