Մանկապարտեզի տնօրենը խոհարարից պահանջել է երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակներից իրեն մասնաբաժին հատկացնել

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ըստ նախաքննության տվյալների, մանկապարտեզի տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ»:

Խոսքեր չկան, միայն էմոցիաներ:

Հակոբ Կարապետյան

Понравилась статья? Поделиться с друзьями: