Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ , աշխարհի ցանկացած երկրում

Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ:

Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելուց հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու իր հայրենակցի կողքին՝ ոտիկանապետով, նախարարով, դեսպանով , մարդու իրավունքի պաշտպանով և այլն: Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:

Հայաստանի հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարեն իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ , աշխարհի ցանկացած երկրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: