20 խորհուրդ երջանիկ լինելու համար

Լև Տոլստոյի իմաստուն 20 մտքերը

Նա առաջինն էր, ով հրաժարվեց հեղինակային իրավունքից, պետական համակարգի հակառակորդն էր, իսկ կրոնական հեղինակությունների մերժման համար հեռացվեց եկեղեցուց։ Նա ատում էր փողը ու հանդես էր գալիս գյուղացիների կողմից։ Այդպիսին նրան դեռ ոչ ոք չգիտեր։ Նրա անունը Լև Տոլստոյ էր։

Կառավարության ուժը պահպանվում է ժողովրդի անկրթության վրա, և նա գիտի դա, դրա համար էլ միշտ կպայքարի լուսավորականության դեմ։ Վաղուց ժամանակն է, որ մենք դա հասկանանք։

Յուրաքանչյուրը ցանկանում է փոխել մարդկությանը, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, թե ինչպես իրեն փոխի։

Ամեն ինչ հասանելի է այն մարդու համար, ով կարողանում է սպասել։

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։

Ուժեղ մարդիկ միշտ պարզ են լինում։

Թող յուրաքանչյուրը մաքրի իր դռան առաջ։ Եթե ամեն մեկն այդպես անի, ողջ փողոցը մաքուր կլինի։

Միշտ թվում է, թե մեզ սիրում են նրա համար, որ մենք այդքան լավն ենք։ Եվ գլխի չենք ընկնում, որ մեզ սիրում են, որովհետև սիրողներն են լավը։

Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, բայց առանց սիրո ապրելն անիմաստ է։

Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ։ Բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ։

Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են։

Մեծագույն ճշմարտություններն ամենապարզերն են։

Բանն այն չէ, որ շատ իմանաս, այլ այն, որ իմանալու ենթակա բաներից իմանաս ամենապիտանիները։

Մարդիկ հաճախ պարծեն

Մարդը միշտ պետք է երջանիկ լինի։ Եթե երջանկությունն ավարտվում է, տես, թե որտեղ ես սխալվել։

Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար կյանքի իմաստը պարզապես սիրո մեջ աճելն է։

ում են իրենց խղճի մաքրությամբ միայն այն պատճառով, որ կարճ հիշողություն ունեն։

Չկա մի այնպիսի տականք, ով փնտրելով՝ ինչ-որ բանի վերաբերյալ իրենից ավելի տականք մեկին չգտնի ու այդ առթիվ իրենից շատ գոհ չլինի կամ պարծենալու առիթ չունենա։

Չարը միայն մեր ներսում է, այսինքն՝ այնտեղ, որտեղից այն կարելի է հանել, դուրս բերել։

Մարդը միշտ պետք է երջանիկ լինի։ Եթե երջանկությունն ավարտվում է, տես, թե որտեղ ես սխալվել։

Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար կյանքի իմաստը պարզապես սիրո մեջ աճելն է։

Բոլորը պլաններ են կառուցում, և ոչ ոք չգիտի, թե արդյո՞ք ինքը մինչև երեկո կապրի։

Չկան այնպիսի պայմաններ, որոնց մարդը չկարողանա սովորել, հատկապես, եթե նա տեսնում է, որ բոլոր շրջապատողները նույն կերպ են ապրում։

Ամենազարմանալի մոլորություններից մեկն այն է, որ մարդու երջանկությունը ոչինչ չանելն է։

Հ.Գ. Իր դասախոսությունների ժամանակ Վլադիմիր Նաբոկովը հետևյալ հնարքն էր կիրառում։ Նա տարածությունում փակում էր բոլոր անլուսաթափանց ծանր վարագույրները՝ հասնելով կատարյալ մթության։

– Ռուս գրականության երկնակամարում ահա սա Գոգոլն է,- ասում էր նա, ու դահլիճի վերջում մի լուսամփոփ էր վառվում։

– Ահա սա Չեխովն է,- հայտարարում էր Նաբոկովը, ու առաստաղին ևս մեկ աստղ էր վառվում։

– Սա Դոստոևսկին է,- լույսի անջատիչն էր թարթում նա։

– Իսկ ահա սա Տոլստոյն է,- ասում էր Նաբոկովը, բացում պատուհանի վարագույրները, ու ողջ դահլիճը լցվում էր արևի կուրացուցիչ լույսով։
Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/211473.html

Понравилась статья? Поделиться с друзьями: