Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել

«Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր ու գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված՝ կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:
Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան, դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան:
Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը». Արմեն Սարգսյան
(Հատված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ելույթից)
****
«We live in a changing world, full of dangers, threats and challenges. But for us it is also full of new and attractive opportunities. It depends on us whether or not we can take advantage of those historical opportunities. What kind of Armenia we want to build in the 21st century depends on us: a country that will be able to defy emerging challenges and hold a worthy place among the leading nations.
This is a truly historic opportunity. The 21st century is a century of thought and scientific flight and, accordingly, we must build a new and young Armenia, a dynamically developing, flexible and creative Armenia, a country that will materialize our people’s wisdom and talent – a country to meet our most cherished wishes and expectations, to become an endless source of pride and enthusiasm for all of us, homeland for all Armenians across the globe»: Armen Sarkissian
(From Armen Sarkissian’s speech at the inauguration ceremony as 4th President of Armenia)
****
«Мы живём в вечно меняющемся мире, полном разнообразных опасностей, угроз и вызовов. Однако для нас он полон также новыми и привлекательными возможностями. И от нас зависит, сможем ли мы воспользоваться этими историческими возможностями. От нас зависит, какую Армению мы хотим строить в 21-ом веке. Армению, которая будет способна противостоять вызовам века и занять достойное место в ряду передовых стран.
Это воистину историческая возможность. 21-ый век — век мысли, век научного полёта, и в сравнении с этим мы должны создать новую, Молодую Армению. Динамичную, гибкую и творческую Армению. Страну, которая воплотит мудрость и талант нашего народа, будет соответствовать нашим общим чаяниям и станет источником гордости и воодушевления всех нас»; Армен Саркисян
(Из речи президента Армена Саркисяна во время церемонии инаугурации)

Понравилась статья? Поделиться с друзьями: