Մեզ չգիտես ինչու թվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայկական երազանքով ապրող մի մոգական վայր է, որտեղ միայն պետք է հասնել՝ հասնելուց հետո ամեն ինչ կգնա ինչպես դանակը կարագի մեջ: Իրականում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մեղմ ասած․․․

Մեզ չգիտես ինչու թվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայկական երազանքով ապրող մի մոգական վայր է, որտեղ միայն

պետք է հասնել՝ հասնելուց հետո ամեն ինչ կգնա ինչպես դանակը կարագի մեջ: Իրականում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մեղմ ասած Թուրքիայի ու Ադրբեջանի թշ նամին չէ, եւ առնվազն հինգ մշտական անդամների միջեւ կա շահերի այնպիսի բազմավեկտոր բազմազանություն, որ մինչեւ որեւէ հարց էնտեղ տանելը, պետք է շատ մանրակրկիտ ու տարողունակ աշխատանք այդ հինգ

մշտական անդամներից յուրաքանչյուրի հետ: Էնպես որ, խնդիրը էն չէ, թե երբ պետք է գնանք, այլ՝ թե գնալն ինչքան լավ պետք է լինի նախապատրաստված: Առավել եւս, որ պետք չէ մտածել, թե ԱԽ ընդունելու է ավելի զուլում բանաձեւեր, քան օրինակ 1994-ի հայտնի

չորս բանաձեւերը, որոնք սակայն էնպես չէ, որ կիրառվեցին հաջորդ օրը կամ հաջորդ երկու տասնամյակում:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: