Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք…ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք…

Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորութուն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: