«Ասյա Խաչատրյանը նկարվելա Ադրբեջանի դրոշի հետ՝ hենց այնպես, ուզեցելա՝ նկարվելա». Դանիել Իոնիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Մի խոսքով, Ասյա Խաչատրյանը Թիֆլիսում նկարվելա Ադրբեջանի դրոշի հետ… Հենց այնպես, ուզեցելա՝ նկարվելա (պրիկոլա): Չեմ արդարացնում, բայց մեղքը մեծ չի։
Ու ահա ազգս սկսել է Ասիայի հասցեին ինչ ասես ասել, պետական դավաճանություն ման գալ:
Ակամայից ուզում ես հարցնես. ապեր, Սերժենք որ էս երկիրը ու բանակւ թալանում էին, դուք ու՞ր էիր… Հայրենասիրություններդ Ասյայի վրայա՞ պատում: Դուխներդ հերիքու՞մ էր, որ Սերժի հասցեին նույն բառերը ասեիք, երբ ինքը ասեց, որ Արցախից 7 շրջան է Ադրբեջանին տալու։

Հ.Գ. Ասյային առաջին անգամ տեսել եմ հեղափոխության ամենադժվար օրերին փակել էր Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը ու չէր թողում, որ «դժգոհ» քաղաքացիների հետ բախումներ լինեն: Դա, սակայն, իրեն չի արդարացնում, բայց մատնանշում է, որ իրնքը լավ քաղաքացի է։

Հ.Հ.Գ. Ստատուսս խմբագրեցի, որ թյուրըմբռնում չլինի։

Պրոպագանդիստի առօրյան:
-Բանակից տուշոնկա ու վառելիք են գողանում:
-Ոչինչ:
-Գյուղացուց ջուր ու սերմացու են գողանում:
-Ոչինչ:
-Պետությունը թալանում, գռփում են:
-Ոչինչ:
-Սերժը մտադիրա 7 շրջան հանձնի Ադրբեջանին:
-Ոչինչ:
-Մեր անկախությունը հանձնում են Կրեմլին:
-Ոչինչ:
-Մի աղջիկ ադրբեջանական դրոշի հետա նկարվել:
-Վաաաայ: Արտաքսել ու գնդակահարել:
ԱդեկվաԴ ԱզգԲանակ

Понравилась статья? Поделиться с друзьями: