Մի մեծ պատվերի հետ կապված պատվիրատուի հետ էի հանդիպել: Պատվիրատուն՝ մոտ 40֊ի մոտ մի տղամարդ, անընդհատ խոսում էր գին իջեցնելու մասին: Ասում եմ. եկեք ձեզ մի հրեական անեկդոտ պատմեմ, հետո որոշեք ում ընտրեք. Պատվիրտուն լիաթոք ծիծաղեց, ձեռքս սեղմեց ու գնաց պայմանագիրը ստորագրելու․․․

Մի մեծ պատվերի հետ կապված պատվիրատուի հետ էի հանդիպել: Նախօրոք ուղարկել էինք մենյուն և գնառաջարկը:

Պատվիրատուն՝ մոտ 40֊ի մոտ մի տղամարդ, անընդհատ խոսում էր գին իջեցնելու մասին: Ասում եմ. հարգելիս, քանի որ ձեր պատվերը շատ մեծ է ու երկարաժամկետ, ես անձամբ եմ ձեր հետ հանդիպել և մերոնց նախօրոք հրահանգել եմ նվազագույն գինը ասել, առաջարկված գնից ցածր դա պարզապես վնաս է բիզնեսին: Ասում ա. բա էդ դեպքում ո՞նց կբացատրեք այլ կազմակերպության կողմից ավելի էժան գնառաջարկը: Քանի որ գնի բացվածքը նայել էի, վստահ հակադարձում եմ. դա հանարավոր չի՛: Զրուցակիցս նշում ա ավելի էժան գին առաջարկող կազմակերպության անունը: Դեմքիս ժպիտ ա գալիս, ճանաչում եմ այդ կազմակերպությանը, որը մեր ոլորտի հետ կապ չունի, դե երևի մտածել ա գործ ա էլի, կկպցնի, կողքից փող կաշխատի: Բացահայտ փնովել էժան գին տված կազմակերպությանը և ասել, որ այդ գինը ոլորտին չտիրապետելու և անգրա գիտության արդյունք է, ս խալ կլինի, կարող է հակառակ էֆեկտը ունենալ և հաճախորդը նեղվի և մեզանից չպատվիրի: Ասում եմ. եկեք ձեզ մի հրեական անեկդոտ պատմեմ, հետո որոշեք ում ընտրեք. Մի 40-ի մոտ տղամարդ է լինում, 18 տարեկանից սկսած ուժեղ գլխացավեր է ունենում: Մի օր գնում է բժշկի: Բժիշկն ասում է.

2 նորություն ունեմ՝ լավ ու վատ, լավն էն ա, որ գլխացավիդ բուժումը գտել եմ, վատն էն ա, որ տղմարդկային օրգանդ պիտի հեռացնեմ, քանի որ այդ օրգանդ ազդում է ողնաշարիդ և առաջացնում գլխացավ: Գլխացավից լուրջ տառապած տղամարդը ստիպված համաձայնվում է: Վիրահատումը անցնում է բարեհաջող, ցավից ազատված երջանիկ տղամարդը որոշում է նոր կյանք սկսել և գնում է պրոֆեսիոնալ դերձակի մոտ նոր շորեր պատվիրելու: Ասում է. կոստյում եմ ուզում, և դեռ չհասցրած խոսքը ավարտել, դերձակը ասում է. օքեյ, հեսա բերեմ ձեզ 54 չափսը: Զարմանում է տղամարդը, ասում է. Էդ ո՞նց իմացար առանց չափել: Դե դերձակն ասում է. սա իմ գործն է, այստեղ ես պրոֆեսիոնալ եմ: Հետո տղամարդը շապիկ է ուզում, դերձակն ասում է 42 վիզ, տղամարդը նորից զարմանում է ու նորից ստանում նույն պատասխանը, չէ որ դերձակը պրոֆեսիոնալ է: Հետո ասում է անդրավարտիք ու նորից դերձակը ճիշտ գուշակում է չափսը: Անդրավարտիքը փոխելու ժամանակ դերձակը առաջարկում է նաև իրենից վարտիք գնել: Դե տղամարդը համաձյանվում է, թող ամեն ինչ նոր լինի: Դերձակը ձայն է տալիս օգնականին. 42 ռազմեր վարտիք բեր: Այ ըստեղ տղամարդը ոգևորվում է. ահա և ձեզ բռնացրի, դուք էլ սխալվեցիք, ես 18 տարեկանից 40 ռազմեր եմ հագնում: Դերձակը մի անգամ էլ է հայացքը քցում տղամարդու վրա և պատասխանում. դա անհնարին է հարգելիս, եթե դուք 40 ռազմեր հագնեք, ապա վարտիքը կսեղմի ձեր

տղամարդկային օգանին, որն էլ կազդի ձեր ողնաշարին և դուք ուժեղ գլխացավեր կունենաք… Վստահեք պրոֆեսինալներին, կխնայեք ձեր ժամանակը ու կպահպանեք ձեր… Պատվիրտուն լիաթոք ծիծաղեց, ձեռքս սեղմեց ու գնաց պայմանագիրը ստորագրելու: Պրոֆեսիոնալիզմով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: