Մի ստիպեք այդ սերնդին վազել. նրանք ձեզ հաղթեցին ընդամենը քայլելով

ՄԻ ՍՏԻՊԵՔ ԱՅԴ ՍԵՐՆԴԻՆ ՎԱԶԵԼ

90 ականներին,առանց լույսի,գազի,հացի հայ ժողովուրդը ոչ միայն գոյատևեց,այլ նաև հաղթեց պատերազմում։
Այսօր փորձ է արվում նույն հաղթած ժողովրդին և նրա առաջնորդին վախեցնել գազի գնի թանկացմամբ։
Այսօր փորձ է արվում գազի գնի թանկացման սպառնալիքով արժանի պատժից ազատել հայ ազգի թշնամուն և Վարչապետի դեմ դժգոհության ալիք բարձրացնել։
Ստիպված եմ ասել ազգադավ ծրագրի հեղինակներին։
30 տարի դուք շահարկեցիք Արցախի հարցը և գրեթե ոչնչացրեցիք ազգի գենոֆոնդը։
Բայց նոր՝ ես կասեի ձեր իսկ հրահրած ապրիլյան քառօրյայի սերունդը ձեզ սրբեց։
Այսօր դուք փորձում էք այդ սերնդին վախեցնել թանկացվող գազո՞վ։
Մոռացե՞լ էք արդեն,որ այդ սերունդը ձեզ պատմության աղբանոց գցեց ընդամենը քայլելով։
Ինձանից ձեզ խորհուրդ մի ստիպեք այդ սերնդին վազել։
Այդ ժամանակ ձեզ ոչ գազը,ոչ լույսը չեն փրկի,ինքներդ կհայտնվեք հավիտենական խավարի մեջ։

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: