«Մհեր Եղիազարյանին «սպանեցին», քանի որ պատժված չեն հաց բերողին սպանողները». Արտակ Գալստյան

Մհեր Եղիազարյանին «սպանեցին», քանի որ պատժված չեն հաց բերողին սպանողները

ՀՀ ում կա մոտ 20.000 դատապարտված,կալանավորված,պրոբացիայի ծառայության հսկողության և նախաքննության տակ գտնվող քաղաքացիներ:
Մնացած ազգաբնակչությունը ցանկացած ժամանակ դիտավորության,անփութության, անզգուշության,հոգեկան խիստ հուզմունքի կամ քաղաքական հայացքների հետևանքով կարող է հայտնվել նույն կարգավիճակում:
Եվ դա ամենևին չի նշանակում,որ այդ մարդիկ վերջացած հանցագործներ են կամ երկրորդ սորտ:
Թող ներեն ինձ Վարչապետը և Սասուն Միքայելյանը օրինակի համար:
Նրանց նույնպես հայտարարեցին հանցագործ,դատապարտեցին ,իսկ այսօր մի ամբողջ ազգ սիրում և վստահում է նրանց:
Վերը նշված 20.000 ը եթե բազմապատկենք նրանց ընտանիքի անդամների,քույրերի,եղբայրների,քավոր սանիկների ,զարմիկների և ընկերների քանակով( 25 հոգի ամեն անձի մասով ) կստանանք մի ահռելի թիվ,մոտ կես միլիոն մարդ:

Փաստացի Արդարադատության և քրեակատարողական ոլորտը այս պահին ուղղակի կամ անուղակի առնչվում է ազգաբնակչության 30 տոկոսի իրավունքներին և օրինական շահերին:
Այսինքն առկա է բարձրագույն հանրային գերակա շահ,որ այս ոլորտը ամենաառաջնայինը բարեփոխվի,ոչ միայն օրենսդրական դաշտում այլ նաև անձնակազմի մասով:
Արտակ Զեյնալյանի նախարար նշանակվելուց հետո ոչ մի կադր չի փոխվել իր նախարարությունում:
Մնացել են նույն կաշառակեր,20 տարի հանցավոր ռեժիմին ծառայած,ժողովրդին ունեզրկած,ջարդած,փշրած,խոշտանգած, ապօրինի դատած չինովնիկները և ընդ որում այնքան ապահով են իրենց զգում,որ համարձակվում են չենթարկվել և արհամարհել Վարչապետի ցուցումները,խոսքս երկու փոխնախարարների մասին է:

Արդյունքում բանտում մահացավ 44 օր հացադուլի մեջ գտնվող և անտարբերության մատնված լրագրողը:
Մեղավորությանը չեմ անրադառնում,բայց եթե գրավի կիրառմամբ ազատության մեջ են առավել ծանր հանցագործության մեջ գտնվող Խաչատուրովը,Արմեն ԳևորգյանըՙՍեյրան Օհանյանը,Սամվել Մայրապետյանը,Վաչագան Ղազարյանը,Հայկ Սարգսյանը,երեխաների ուտելիքը գողացած մանկապարտեզի վարիչը,Մասիսի փոխքաղաքապետը և այլն,ապա ի՞նչու մերժվեց Մհեր Եղիազարյանի 5000.000 դրամ գրավը,այն էլ երկու ԱԺ պատգամավորի երաշխավորությամբ:
Ի՞նչու նոր Հայաստանի Արդարադատության Նախարարը 44 օրվա մեջ միջոցներ չձեռնարկեց,որ այցելի,տեղում պարզի հացադուլի պատճառը և կանխի հացադուլավորի մահը:
Նախկին ռեժիմը նույն կերպ սպանեց Հաց Բերողին:

Արտակ Զեյնալյանը այսօր <<ՍՊԱՆԵՑ >> Մհեր Եղիազարյանին,ի դեպ վերջինիս մեղքը հաստատվելու դեպքում առավելագույն պատիժ կարող էր ստանալ ընդամենը 5 տարի:
Մեր Վարչապետը մի << թույլ>> կողմ ունի,ահավոր բարոյական է,երբեք չի դավաճանում,ներողամիտ է և քեզ Արտակ ներեց իր դեմ դուրս գալը,ներեց քաղաքապետի ընտրության ժամանակ քո խառնակչությունը,ներեց Արդարադատության ոլորտի լիակատար կռախը և կրկին շանս տվեց ինքնամաքրվելու:
Սակայն դու չհասկացար:
Վարչապետի մեծահոգությունը և բարոյականությունը գնահատեցիր որպես նրա թուլություն և քո անփոխարինելիության ապացույց:
Գինես Ի՞նչու դու <<ՍՊԱՆԵՑԻՐ>> Մհեր Եղիազարյանին:

Որովհետև մինչև օրս պատժված չեն Հաց Բերողին սպանողները,քո նախորդը,իսկ նրան օժանդակողները քո տեղակալներն են:
Ամփոփեմ՝
Արտակ Զեյնալյան դու մասնագիտությամբ բժիշկ ես և ամբողջ կյանքիդ ընթացքում գեթ մեկ մարդկային կյանք փրկած չկաս:
Ո՞վ ես դու ,որ դեմ լինելով հեղափոխությանը,ծառայելով Սերժին այսօր զբաղեցնես ԱՆ նախարարի պաշտոնը և նույն Սերժի ոճով մարդկային կյանք խլես:
Վարչապետը բարի է,բայց մենակ չէ,չհասցնես նրան որ ժողովուրդը ինքը քեզ սրփի այդ պաշտոնից և պատասխան պահանջի կատարածդ <<ՍՊԱՆՈՒԹՅԱՆ>> համար:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: