Մոտ 1 շաբաթ առաջ ընկերոջս ճուտին էի խոսացնում։ Հարցնում եմ ի՞նչ ես երազում դառնալ, ասում ա գիտնական, կարճ ասած ինչ հարցնում եմ, ստանում եմ այնպիսի պատասխաններ, որ կուզենայի շատ ու շատ մեծերից լսեի… Հարցնում եմ, իսկ չունես ի՞նչ որ թաքուն երազանք, որ պապային չես ասել։ Ճուտը կարմրեց, հասկացա, որ բռնացրել եմ…

Մոտ 1 շաբաթ առաջ ընկերոջս ճուտին էի խոսացնում, 8 տարեկան շատ խելացի տղայա։ Հասանք երազանքների թեմային, հարցնում

եմ ի՞նչ ես երազում դառնալ, ասում ա գիտնական, ասում եմ բա ինչի՞, ասում ա, որ լիքը գյուտեր հայտնաբերեմ, նոր զե նքեր սարքեմ, որ սրանից հետո թշն ամիներին հաղթենք…։ Կարճ ասած ինչ հարցնում եմ, ստանում եմ այնպիսի պատասխաններ, որ կուզենայի շատ ու շատ մեծերից լսեի։ Վերջը, մտածում եմ միթե՞ ոչ մի թերություն չեմ գտնելու, որ գոնե որպես պապայի մեծ ընկեր մի բան էրեխուն խորհուրդ տամ))), դե նստած ոնց որ ինքն էր ինձ խորհուրդներ տալիս)։ Վերջի փորձն եմ անում, հարցնում եմ, իսկ չունես ի՞նչ որ թաքուն երազանք, որ պապային չես ասել։ Ճուտը կարմրեց, հասկացա, որ բռնացրել եմ։ Դե թաքուն ցանկությունը իմանալը իմ համար շատ հեշտ խնդիր էր, ճուտը խոստովանեց, որ սիրահարված ա մի երգչուհու (անունը չեմ գրում, գովազդ չլինի էդ երգչուհու))) ու ուզում ա, որ մեծանա ամուսնանա իրա հետ։ Ասում այ բալես, դու գիտես չէ՞, որ մանկության երազանքները որպես կանոն իրականում են, ասում եմ արի էդ մի ցանկությունդ փոխի, պատկերացնում ես մեծանաս ու ամուսնանաս արդեն տատիկ դարձած էդ երգչուհու հետ)))

Ճուտը լիաթոք ծիծաղեց ու ոգևորված էն մտքից, որ իր բոլոր ցանկությունները կատարվելու են, կարծես ուզեց մի հատ էլ համոզվի ու հարցնում ա, Բակուր (ինձ բոլոր երեխաները անունով են դիմում) բա դու ի՞նչ երազանք ես ունեցել ու դա կատարվե՞լ ա։ Ասում եմ, էէէ բալես, ուր էր որ ես քո նման ճիշտ երազաքներ պահած լինեի (դե բացառությամբ երգչուհու))), ես քո տարիքում ընդամենը 3 երազանք ունեի, հիմա որ հիշում եմ երազանքներս, ամաչում եմ, ուզում էի դառնալ հայտնի ֆուտբոլիստ, Մերսեդես յաշիկ ունենայի ու Բրազիլիա ճանապարհորդեի։ Իսկ հիմա ֆուտբոլ նույնիսկ չեմ նայում (քարկոծել չկա, չեմ սիրում), Մերսեդես յաշիկ որ ուզեմ հենց հիմա կառնեմ, բայց նվեր էլ տան չեմ քշի, չեմ սիրում էդ մեքենան… Հիմա իմ երազանքները քո երազանքների նման են, ուզում եմ ընենց հզոր երկիր ունենանք, որ էլ երբեք չպարտվենք, միայն հաղթանակներ տեսնենք… Մեկ էլ ճուտը ըսենց ա ասում (ախր շատ ուշադիր են փոքրիկները), Բակուր բա Բրազիլիա գնացե՞լ ես։ Ասեցի չէ, բայց մեջս նստվածք տվեց, մտածում եմ, դե էս մի մանկական երազանքս էդքան էլ վատը չի, գոնե էդ մեկը իրականացնեմ։ Եվ ահա ես Բրազիլիայում եմ, էն հազվադեպ դեպքերից, երբ պարզապես եկել ենք

ման գալու (Արտ Լանչ բացելու համար չեմ Բրազիլիայում)))։
Ձեր փոքրիկների մեջ վեհ երազանքներ սերմանեք, դրանք մի օր իրականանալու են
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: