Մոտ 6 ամսվա դադարից հետո ՊՆ Դավիթ Տոնոյանը կրկին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Մոտ 6 ամսվա դադարից հետո ՊՆ Դավիթ Տոնոյանը կրկին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։

Վերջին անգամ Տոնոյանը Ռուսաստան էր մեկնել 2018 թվականի օգոստոսին,երբ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն անձամբ հրավիրել էր նրան Մոսկվա։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկվում է նոր զենքեր գնելու և դրանք փորձնական օգտագործելու տարբեր թեմաներ։

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: