Նայեք աստղազարդ երկնքին, երազանք պահեք և ընտրեք աստղերից մեկը

Նայեք աստղազարդ երկնքին (ներքևում բերված նկարին), երազանք պահեք և ընտրեք աստղերից մեկը։

Այս աստղերից յուրաքանչյուրը կախարդական է և ունի իր նշանակությունը։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է նշանավորում ձեզ աստղը և կիրականանա՞ արդյոք մտապահվածը, ապա մի հապաղեք, արագ ընտրեք.

Աստղ 1

Ձեր գլխավոր զենքը հավատն է։ Եթե դուք ինչ-որ բան եք ցանկանում, երբեք ետ չեք կանգնի։ Հենց այդ պատճառով Ձեր ցանկությունը շուտով կիրականանա, սակայն բավական անսպասելի ձևով։

Աստղ 2

Չէ՞ որ Դուք շատ լավ գիտեք, որ եթե ինչ-որ բան ես ցանկանում, պետք է մի փոքր ջանք գործադրել։ Չդադարեք ջանալ և կստանաք ցանկալին։ Այն շատ մոտ է։ Մնացել է միայն մի փոքր սպասել և ճակատագրի նվերը կգերազանցի բոլոր սպասումները։

Աստղ 3

Յոթ անգամ չափիր և մեկ անգամ կտրիր։ Լավ մտածեք՝ արդյո՞ք տվյալ պահին դա այդքան անհրաժեշտ է Ձեզ, որովհետև ճակատագիրը դեռևս պատրաստ չէ դա ձեզ տալու համար։ Բայց եթե Դուք վստահ եք Ձեր ընտրության մեջ, ապա դուք ստիպված եք մի լավ քրտինք թափել, որպեսզի Ձեր երազանքը իրականանա։

Հիշեք, որ ընկերը միշտ պատրաստ է օգնության հասնել։ Ուշադրություն դարձրեք հին ընկերությանը։ Հենց հին ընկերներից կամ ծանոթներից մեկը կօգնի իրականացնել Ձեր երազանքը։

Աստղ 5

Այս պահից ի վեր՝ Ձեր բարությունը կբերի Ձեզ հաջողության։ Ձեր երազանքն անպայման կկատարվի արդեն շատ շուտով։

Աստղ 6

Ընկած քարի տակով ջուր չի հոսում։ Ժամանակն է գործելու։ Ինչպես ասվում է. «Եթե ցանկանում եք շահել վիճակախաղում, ուրեմն նախ և առաջ գնեք վիճակախաղի տոմս»։ Մի վախեցեք։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Աստղ 7

Որպեսզի Ձեր երազանքը իրականանա, Դուք պետք է ջանք գործադրեք։ Բախտն ուզում է Ձեզ փորձել, արդյո՞ք արժանի եք նրա պարգևին։ Եթե կարողանաք մի փոքր դիմանալ, ապա անպայման կիրականացնեք Ձեր երազանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: