Ներում եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և ինչու ոչ նաև պատճառ դարձել իմ հիվանդության….

Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից երախտիքի և ներման խոսքեր է ասել նրանց, ովքեր անտարբեր են գտնվել իր հանդեպ՝ հիվանդության ծանր պահերին.

Տարեվերջը ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու և սեր խոստովանելու, ներելու և նոր էջից սկսելու:
Շնորհակալություն բոլորին, ովքեր կողքիս են ուրախ և տխուր պահերին:
Շնորհակալություն ծնողներիս և քույրերիս. իսկական շնորհ է լավ ընտանիք ունենալը:
Շնորհակալություն բարեկամներիս դժվարին օրերին ձեռք մեկնելու համար:
Շնորհակալություն ընկերներիս` հեռու, թե մոտ:
Շնորհակալություն վիրտուալ ընկերներիս ջերմություն փոխանցելու և անտարբեր չգտնվելու համար:Սիրում եմ բոլորիդ:

Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան:

Բոլոր ծանոթներին և երբեմնի մտերիմներին, ովքեր կորցնելու ցավ չունեցան և իմ ոչ մի գրառումը բաց չթողեցին, բայց և լռեցին:
Ներում եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և ինչու ոչ նաև պատճառ դարձել իմ հիվանդության….
Ես սիրում եմ նաև ձեզ, դուք ինձ անփոխարինելի դասեր տվեցիք:

Տերը պահապան բոլորիս

Понравилась статья? Поделиться с друзьями: