Նիկոլի ասած կախարդական փայտիկը իրականում կա, բայց ոչ այն տեսքով որ դուք էք պատկերացնում, դա մսից և արյունից կազմված հավաքական էակ է

ՀԱՅԻ ՈԳԻՆ , ՇՇՈՒԿԸ և ՊՈՒՏԻՆԸ

Հեղափոխությունից հետո անընդհատ շշուկ է ՀՀ ում։
Լսե՞լ էք՝
Պուտինը շնորհավորեց Ռոբին,հիմա էլ Սերժին։
Բա իմա՞ցաք Պուտինը Վարչապետին չշնորհավորեց։
Վերջ Ռոբը և Սերժը մարսեցին,Պուտինը իրանց հովանավորում է։
Բա չի՞մացաք,Պուտինը ասելա Ռոբին չթողաք գազը կթանկացնեմ։
Մանվելին,Վաչոյին,Մայրապետյանին,Արմենչիկին,բա չի՞մացաք ինչու թողեցին։
Վարչապետը իրանց մարդնա,սա սաղ խաղ էր,ժողովրդին հիմարացնում են։
և այս ոգով անընդհատ։
Բայց մեր տեսակը այնքան յուրահատուկ է,որ նույնիսկ կազմակերպված շշուկի մեջ անգամ չի կարողանում առանց հակասության։
Դիցուք շշուկի տրամաբանությամբ՝

Ե՞թե սա խաղ է և Վարչապետն էլ իրենց մարդն է,այդ դեպքում ի՞նչ կապ ունի Պուտինը։
Վերջի վերջո նախկիններին կարելի է մեղադրել ամեն ինչի մեջ,բայց ոչ մազոխիզմի,ի՞նչ ի՞նչ իրենց ջանի ղադրը դրանք միշտ լավ են իմացել։
Մի խոսքով ՝ կեխտոտ,անինքնասեր ,ազգակործան և ազգը նվաստացնող շշուկներ։
Մի շշուկ էլ կա,ճիշտ է քիչ բարձր հնչող։
Ամեն ինչ լավ է լինելու Վարչապետը երկիրը երկիր կսարքի,եթե հավատում էք + դրեք։
Ի՞նչն է զարմանալի,
Շշուկները բիսեդկեքում են,հանրային տրանսպորտում, + ները ֆեյսբուքում։
Բայց իրական կյանքում ազգի մեծ մասը ոչինչ չի անում,նստել սպասում է հրաշքի,
Նիկոլը կանի
Նիկոլը չարեց

Մենք ախբը թափեցինք,Մարուքյանը չհավաքեց։
Այսքանը քիչ էր,տոնածառն էլ թանկ էր։, Վանեցյանի հայրն էլ ԱԱԾ-ին անհատույց ավտոմեքենա է տվել՝ կոռուպցիա,խայտառակություն։
Բա հիմա ի ՞նչ անենք։
Ասեմ ՝
Սիրելի իմ հայ ժողովուրդ,որի մի մասնիկն էլ ես եմ։
Նիկոլի ասած կախարդական փայտիկը իրականում կա,բայց ոչ այն տեսքով որ դուք էք պատկերացնում,դա մսից և արյունից կազմված հավաքական էակ է։
Այդ կախարդական փայտիկը մենք ենք,մեր միասնական կամքով,հայրենասիրությամբ,արժանապատվությամբ ,աշխատասիրությամբ և ստեղծագործ մտքով։
Նիկոլը չի դզելու այս երկիրը,այլ մենք։

Նիկոլը պայմաններ է ստեղծելու և չի խանգարելու մեզ,ինքն էլ մեր հետ միասին աշխատելու է։
Սա որ հասկանաք սիրելիներս,մեր ձեռնաշղթաները,որպես կայունության երաշխիք չէք դիտի և իրոք լավ կապրեք և լավ երկրում։
Պուտինի շնորհավորանքների մասով էլ կասեմ հետևյալը,՝ այն բանից հետո ,երբ 2018 թ-ին 125 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում տարվա մարդ ճանաչվեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Պուտինի ոչ շնորհավորանքները և ոչ էլ սպառնալիքները գոնե ինձ այլևս բացարձակ հետաքրքիր չեն։
Հայի ոգին անկոտրում է,դա գիտի ողջ աշխարհը,մնաց հասկանանք նաև մենք։

Արտակ Գալստյան