Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել:

Այս մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: 

Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: