«Նիկոլ Փաշինյան պաշտոնյայի մեջ տեսնում եմ ազնիվ և նպատակասլաց մարդու, կարծում եմ՝ ոչ ոք նրան չի կարող շեղել իր ընտրած ուղղուց, քանզի նրա անցած ճանապարհը…». Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Այլ կերպ չէր էլ կարող լինել… ոմանք ամեն ինչ անում են արժեզրկելու ժողովրդի հաղթանակը և փորձում սղագրել անցյալի ՛՛մութ՛՛ էջերը: Էնպես չէ, որ մարդիկ ապրում էին դրախտում և հեղափոխություն արեցին: Եթե այսօր գտնվի մեկ ողջամիտ մարդ՝ ով երանությամբ կխոսի և կհիշի մեր անցյալը, ուրեմն նրան կարելի է համարել բանականության հետ վերջնահաշվարկ արած սկռելոզով հիվանդ մոլորյալ…

Կյանքումս առերեսվել եմ բազում անարադարությունների և ՛՛անպետք՛՛ պաշտոնյաների հետ: Ոչ արդարամիտ պաշտոնյաները պետական շահը ստորադասել են սեփական անձի շահին ու փառասիրությանը: Ոմանց մոտ այդ մոլուցքը վերածվել էր անձի պաշտանմունքի:
Թավշյա հեղափոխությունը մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն էր վերջ տալու այն կրիմինալ և կոռումպացված համակարգին’ որտեղ շարքային քաղաքացին ամեն օր առերեսվում էր անարդարությունների հետ և մնում անօգնական, հուսալքված և օտարվում իր Հայրենիքից:
Իմ ակնկալիքը թավշյա հեղափոխությունից և նրա առաջնորդից շատ մեծ է…

Նիկոլ Փաշինյանն իրապես եղել է ժողովրդի ձայնը խորհրդարանում: Հետևել եմ նրա բոլոր ելույթներին և հպարտացել, որ իմ սերնդակիցը՝ անցնելով բազում անհաղթահարելի խոչընդոտների միջով երբեք չի կորցրել հույսը և չի հրաժարվել սկզբունքայնությունից ու պայքարել է…
Հ.Գ. Երբեմն ինձ հարցնում են՝ դու գոհ ես այսօրվա վիճակից…
Պատասխանում եմ՝ ես մաքսիմալիստ մարդ եմ… ես անընդհատ ձգտում եմ առավելագույնին և հավատում, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր:

Իսկ Նիկոլ Փաշինյան պաշտոնյայի մեջ տեսնում եմ ազնիվ և նպատակասլաց մարդու… կարծում եմ՝ ոչ ոք նրան չի կարող շեղել իր ընտրած ուղղուց… քանզի նրա անցած ճանապարհը վկայում է, որ երբեք չի հրաժարվել այն գաղափարներից, որոնց համար պայքարել է, հալածվել, սակայն երբեք չի ընկրկել…

Նրա հաջողությունը մեր երկրի և ժողովրդի, իմ ընտանիքի և զավակների հաջողությունն է… եվ մենք միասին հասնելու ենք հաջողության… իսկ չարախոսներին և սեփական սխալներից դասեր չքաղած անհույս մոլորյալներին մեծ հիսաթափություն է սպասվում…
Հ.Գ. Գրածիս մեջ տողատակեր չփնտրեք… ես Հայաստանի այն հպարտ քաղաքացիներից մեկն եմ՝ ով ոչ մի պարագայում չի հանդուրժել անազնվությունը և ապագայում էլ չի հանդուրժի…

Понравилась статья? Поделиться с друзьями: