Նոր Օրհներգի մրցույթին կմասնակցի նաև Հրագը. Արմքոմեդի

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մրցույթը արդեն սկսել է տալ առաջին արդյունքները։ Սիրված ռեփեր Հրագը ներկայացրել է տեքստի իր տարբերակը։

«Երբ լսեցի Ալեն Սիմոնյանի կոչը, ես զգացի որ չեմ կարող չգրել այդ երգի լիրիքսը» — ժուժկալ ժպիտով նշել է Հրագը։ «Տեքստի մեծ մասը գրեցի հենց առաջին տաս րոպեում»։

Երիտասարդ երգահանը պնդում է, որ հաշվի է առել նախկին բոլոր քննադատությունները. «Մինիմալի եմ հասցրել “Դուխով” բառը երգի մեջ, քանի որ չեմ կարծում օրհներգում պետք է շատ լինեն սլենգային բառերը»։

Հեղինակը նաև խոստանում է, որ ներկա վարչապետի անունը որևէ դեպքում չի հնչի մեկ անգամից ավել…

Շարունակությունը՝ http://www.armcomedy.com

Понравилась статья? Поделиться с друзьями: