Նուրբ, փափուկ և թեթև տորթ, քիչ բաղադրիչներով և արագ պատրաստվող. փորձեք և համոզվեք ինքներդ

Շատ քիչ բաղադրիչներով և արագ պատրաստվող այս համեղ տորթը նրանց համար է, ովքեր դեռ չեն փորձել. ստացվում է նուրբ, փափուկ և թեթև, փորձեք և համոզվեք ինքներդ

Բաղադրիչներ՝

  • 1 բանկա խտացրած կաթ (400 գր)
  • 2 ձու
  • 160 գր ալյուր
  • 1 ճ գդ փխրեցուցիչ

Կրեմի համար

  • 400 մլ 35% սերուցք
  • Կես բաժակ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը և ձվերը խառնել իրար և լավ հարել մինչև միասեռ զանգված դառնալը: Ալյուրը և փխրեցուցիչը խառնել իրար և մաս-մաս խառնել ստացված զանգվածին:
Լիսերն ավելի հաստ կստացվեն, եթե խմորը թողնենք 15 րոպե հանգստանալու:

Ընդգծեք ջեռոցի տապակի չափը թխվածքի համար նախատեսված թղթի վրա մոտ 20 սմ տրամագծով շրջանագիծ:
Թուղթը դրեք տապակի մեջ և թղթի միջնամասում լցրեք երկու մեծ գդալ խմորից և տարածեք շրջանաձև: Թխեք 5 րոպե 180 ջերմաստիճանի ներքո այնքան ժամանակ մինչև վարդագույն տեսք է ստանում թխվածքի լիստը:
Նույնությամբ թխում եք նաև մյուս շերտերը:

Պատրաստում ենք կրեմը.

Սերուցքը և շաքարի փոշին խռնում ենք իրար և լավ հարում, ստացվածկրեմը քսում ենք շերտերին և մի ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
Այսպիսի տորթի վերևի շերտին կարող եք ձեր ցանկությամբ ծախկել ընկույզի փոշիով,կամ գլազուրով:

Понравилась статья? Поделиться с друзьями: