Շատ հեշտ և գեղեցիկ ամանորյա ուտեստ «ԽՈԶՈՒԿ»

Այս ճաշատեսակը կզարդարի Ամանորի ձեր սեղանը, քանի որ այն այս տարվա խորհրդանիշն է:

Խոզուկ կերակրատեսակը պատրաստված է կատրոֆիլի պյուրեից և խոզի աղացած մսից: Այն  ախորժելի տեսք ունի և ամենակարևորը բավականին իրական է, ձեր հյուրերը կարող են զարմացած մնալ:

Բաղադրիչներ

Կարտոֆիլ — 1 կգ

Աղացած խոզի միս `500 գ

Սոխ — 1 հատ

Արեւածաղկի ձեթ `40 մլ

Ձու — 1 հատ

Ալյուր — 1.5 ճաշի գդալ

Աղ — ըստ ճաշակի

Սև պղպեղ ` ըստ ճաշակի

Քաղցր պղպեղ — 2 հատ:

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին հավաքում ենք այն բաղադիչները, որոնցով պետք է պատրաստել խոզուկ ճաշատեսակը:

Նախ կեղևազրկում ենք կարտոֆիլը, լվանում կտրատում լուսնաձև և լցնում կաթսայի մեջ վրան ավելացնելով ջուր և դնել եռալու: Մինչև եռալը ավելացնում ենք աղ, թուլացնում ենք կրակը և թողնում ենք, որպեսզի կարտոֆիլը եփվի:

Մինչ կարտոֆիլը եփվում է միջուկի համար մաքրում ենք սոխը, մանր կտրատում ենք և դնում կրակի, թողնում ենք կրակի վրա այնքան ժամանակ մինչև մի փոքր վարդագույն տեսք ստանան, այնուհետև պատրաստի սոխի վրա ավելացնում ենք աղացած խոզի միսը:

Միսը և սոխը թողնում ենք կրակին այնքան ժամանակ մինչև ֆարշը պատրաստ լինի, չմոռանաք այդ ընթացքում ըստ ճաշակի ավելացնել աղը և պղպեղը:

Արդեն եփված կարտոֆիլի ջուրը թափում ենք և այն վերածում ենք պյուրեի, ավելացնելոց մեկ ձվի դեղնում և ալյուր:

Կարտոֆիլի պյուրեն թողնում ենք որոշ ժամանակ հանգստանալու և սառչելու:

Վերցնում ենք ջեռոցի թավան ծածկում ֆոլգայով և վրան հարթ մակերեսով քսում ենք կարտոֆիլի պյուրեն: Պյուրեն շատ հարմար է ձեռքերով բացել ֆոլգայի վրա, հատկապես երբ ձեռքերը մի փոքր ջրով թրջում եք:

Կարտոֆիլի պյուրերի մեջտեղում լցնում ենք մսով խճողակը:

Այնուհետև կրկին թաց ձեռքերով կողքերից հավաքում և ծածկում ենք մսային խճողակը կարտոֆիլի պյուրեյով և ստանում ահա այսպիսի տեսք:

Այսքանի հետո մնացած պյուրեով պատրաստում ենք խոզուկի ականջները, ոտիկները, քիթիկը, աչքերի տեղը տեղադրում ենք սև հատիկ պղպեղ:

Խոզուկը ջեռոցում թողնում ենք 180 աստիճան տաքության և եփվում 30-40 րոպե, երբ տեսնենք, որ արդեն վարդագույն տեսք է ստացել ուրեմն այն պատրաստ է:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: