Շատ մոտ ընկերս ասում ա. ապեր որոշեցի մի հատ տուն էլ ես վերցնեմ Դիլիթաունում։ Ասում եմ. այ ախպեր, մի քիչ էլ քնած մնայիր էլի))) կատակ չեմ անում, Դիլիջանում էլ չկա, հաջորդ հզոր պրոյեկտն ենք շուտով սկսում՝ Սևանում, հիասքանչ տեղ, ծովին մոտիկ․․․ Ուզում էի գրել առաջինը ով առնի սույրպրիզ ունի իմ կողմից, էն էլ հիշեցի, որ վերը նշված ընկերս նախօրոք 1 հատ վերցրել ա, ասում ա հեչ չէ 20000$ով կարամ ասեմ Սևանում սեփական հյուրանոց ունեմ․․․

Շատ մոտ ընկերս, որին ոչ մի հարցով չէ չեմ ասում,մի ամիս առաջ եկել էր, ասում ա. ապեր որոշեցի մի հատ տուն էլ ես վերցնեմ

Դիլիթաունում, հլը ասա տենամ, որ մասում ա ավելի հարմար վերցնեմ, ՍՊԱ կենտրոնին մոտիկ, թե՞ հեռու: Ասում եմ. այ ընգեր ՍՊԱ-ին մոտիկ էլ չկա, մենակ հեռու կա: Ասում ա. ինչքա՞ն ա հեռու: Ասում եմ. 50: Ասում ա. ի, այ ախպեր, 50 մետրըհեչ: Ասում եմ. ապեր, չես թողում մինչև վերջ ասեմ, 50 մետր չէ, 50 կիլոմետր))) Նայում ա դեմքիս, թե բա էս ինչ տափակ հումոր եմ անում: Ասում եմ. այ ախպեր, մի քիչ էլ քնած մնայիր էլի))) կատակ չեմ անում, Դիլիջանում էլ չկա, հաջորդ հզոր պրոյեկտն ենք շուտով սկսում՝ Սևանում, հիասքանչ տեղ, ծովին մոտիկ, այ ուշադիր եղի, որ էլի չքնես զարթնես ու էլի ասեմ 50 կմ հեռու կա))) (հաջորդն էլ Ծաղկաձորում ենք անում, դիզայնն է արդեն արվում)… Կարճ ասած ընկերներ ջան, ավանդույթի համաձայն, մինչև պաշտոնական էջում հայտնվելը, իմ էջում եմ առաջարկը դնում, որ լավագույն տարբերակները իմ ֆեյսբուքյան ընկերները, ծանոթները ու հարազատները վերցնեն, ոնց որ ասում ա՝ իմացած մարդիկ) 2 բառով կարճ ներկայացնեմ ու կարևորը գինը գրեմ, մնացածը հեռախոսով մանրամասը կասեմ.

Նույն Դիլիթաունի սկզբունքն ա, մի կարևոր տարբերությամբ, այստեղ ըփարթմենթներ և ստուդիոներ եք գնում շենքի մեջ և նույն սկզբունքով, երբ դուք չեք գալիս և սենյակը ազատ է լինում, տրվում է վարձակալության հյուրանոցային համալիրի կողմից և եկամուտ է ապահովում ձեզ: Տարածքը կրկնակի մեծ է Դիլիջանի տարածքից և գտնվում է լրիվ հարթ տեղում, ինչի պատճառով այստեղ բացի ՍՊԱ կենտրոնը, փակ լողավազանը, ռեստորանը, մազասրահը, խաղասրահները, կլինի նաև ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, հեծանիվի ճանապարհներ և լիքը հեծանիվներ(էս պահը ինձ շատ ա դուր եկել)… Շենքի կոնստրուկցիան կանգնած է, ինչը ենթադրում է, որ պրոյեկտը կավարտվի ոչ թե 2 տարում, այլ 1֊ից 1,5 տարում: Հիմնականում 2 տեսակի սենյակներ են՝ 19000$-ին և 27000$-ին համարժեք դրամի գնով ամբողջապես վերանորոգված, կահավորված վիճակում, այսինքն պատրաստ հյուրանոցային համար: Վճարումը բնականաբար էլի կարող եք անել մաս-մաս, շինարարությանը զուգընթաց, առանց տոկոսի ու հավելավճարների: Էս էլ մի քանի նկար իրա արտաքին տեսքից: Ավել մանրամասների համար՝ 093850770 հեռախոսահամարով։

Հ. Գ. Ուզում էի գրել առաջինը ով առնի սույրպրիզ ունի իմ կողմից, էն էլ հիշեցի, որ վերը նշված ընկերս նախօրոք 1 հատ վերցրել ա, ասում ա հեչ չէ 20000$ով կարամ ասեմ Սևանում սեփական հյուրանոց ունեմ)))
Հ. Գ. Քանի որ հասցեն շատերին է հետաքրքրում, այն գտնվում է Հարսնաքար չհասած մասում, հիասքանչ տեղում
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: