Շերտավոր խմորի բաղադրատոմս. չենք օգտագործում ոչ ձու, ոչ կարագ

Բաղադրիչներ

  1. Ցորենի ալյուր — 600 գր.
  2. Աղ — 1 թ/գ
  3. Սոդա — 1 թ/գ
  4. Լիմոնի աղ -1/3 թ/գ
  5. Շաքարավազ — 2 ճ/գ
  6. Ջուր— 320 մ/լ
  7. Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).

    Շերտավոր խմորի պատրաստումը

    Ձիթապտղի յուղը  դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա:  Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

    Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

    Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

    Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

    Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

    Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: