Շուշին եղել ու նորից լինելու է հայկական քաղաք․․. Նազենի Հովհաննիսյան

Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Շուշիի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ինչը հրապարակվել է թշնամի պետության լրատվական կայքերով։

Նազենի Հովհաննիսյանը տեղադրել է այդ հրապարակման լուսանկարը, որին կից գրել է․ «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ ու ես ապրելու եմ էնքան, որ դա տեսնեմ։

Երիցս անիծվեն դավաճանները՝ ղեկավարներից մինչեւ նրանց մանկլավիկներ, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: