ՇՏԱՊ. Մանվել Գրիգորյանին այսօր կկալանավորեն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Դատախազության բողոքի և պաշտպանների միջնորդության քննության որոշումը:

«Մեր բողոքը բավարարվեց, դատական ակտը բեկանվեց և Գրիգորյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի, այսինքն՝ այսօր նա կկալանավորվի»,- ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա էր կազմակերպվել Վերաքնն իչ դատարանի շենքի մոտ, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Այս պահին նրանք գտնվում են Վերաքննիչ դատարանի շենքի մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями: